Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
ԸՆՏԱՆԻՔԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ` Աննա Ոսկանյան
(+374 285) 4 42 83
Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) իրականացնում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը մարզում,
2) մշակում և իրականացնում է ընտանիքների, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրեր,
3) ուսումնասիրում է մարզում կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության հիմնահարցերը, մշակում դրանց լուծմանն ուղղված ծրագրեր,
4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության համակարգման լիազոր մարմնին` կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների մասին և տալիս առաջարկություններ` հաջորդ տարվա իրականացվելիք միջոցառումների մասին,
5) ուսումնասիրում է մարզում կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիկինգ) հիմնահարցերը, մշակում զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրեր,
6) մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիկինգ) զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է նախարարությանը և ոստիկանությանը,
7) նախարարության միջոցով իրականացնում է մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիկինգ) զոհերի ուղղորդումը համապատասխան գերատեսչություններ և կառույցներ,
8) ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) հետ,
9) Իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կենսապայմանների ուսումնասիրություն, ապահովում երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:
10) վարում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների <<Մանուկ>> տեղեկատվական ենթահամակարգը` դրանում հաշվառելով.
ա. առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց և սահմանված կարգով ներկայացնում նախարարություն,
բ. որդեգրել ցանկացող անձին (դրական եզրակացության հիման վրա) որպես որդեգրողի թեկնածու, տվյալները գրանցում է հաշվառման մատյանում, լրացնում որդեգրողի թեկնածուի անձնական քարտը և պատճենը փոխանցում է նախարարություն,
գ. որդեգրման ենթակա երեխաներին և անձնական քարտի պատճենները ներկայացնում է նախարարություն` կենտրոնացված հաշվառման վերցնելու համար,
դ. խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին (դրական եզրակացության հիման վրա) որպես խնամատար ծնողի թեկնածու, տվյալները գրանցում է հաշվառման մատյանում և լրացնում խնամատար ծնողի թեկնածուի անձնական քարտը և պատճենը փոխանցում է նախարարություն,
ե. մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասներին (ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայություններից ստացված տեղեկատվության համաձայն),
զ. հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին,
է. մանկուց հաշմանդամ երեխաներին,
ը. սոցիալապես անապահով ընտանիքների, բուժական հաստատություններում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում գտնվող երեխաներին,
11) ձեռնարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, պաշտոնատար անձանցից և այլ քաղաքացիներից ստացված, երեխայի կյանքի և առողջությանը սպառնալու նրա իրավունքների և շահերի խախտումների տեղեկատվության դեպքերում,
12) լուծում է առկա տարաձայնությունները` ծնողական իրավունքի իրականացման ընթացքում ծնողների կողմից փոխադարձ համաձայնության բացակայության դեպքերում` հաշվի առնելով երեխայի շահերը,
13) մասնակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի հետ կապված հատուկ դեպքերը,
14) մասնակցում է դատական այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի իրավունքներն ու շահերը,
15) երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքերում խնամակալության և հոգաբարձության մարմնին ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն երեխային ծնողներից (նրանցից մեկից) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան վերցնելու և երեխայի ժամանակավոր տեղավորումը անհապաղ ապահովելու հարցում:
16) իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը` նրանց ներգրավելով հանրակրթական (հատուկ հանրակրթական) ուսումնական հաստատություններում,
17) բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը,
18) հետևում և աջակցում է վկայագրված կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների` ուսումնական հաստատություններ ընդգրկվելու գործընթացին,
19) ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների կողմնորոշման խնդիրները, անհրաժեշտության դեպքում ուղղորդում է համապատասխան հաստատություններ, պաշտպանում է անչափահասների իրավունքներն ու շահերը,
20) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություն, կատարում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի և առանց ծնողական խնամքի մնացած երեխայի հետագա խնամքը տրամադրելու (բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու կամ կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու նպատակահարմարության ) վերաբերյալ սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) տրամադրած նախնական եզրակացության ուսումնասիրություն և ստացված փաստաթղթերի ու տեղեկատվության համադրման, վերլուծության արդյունքում կազմում եզրակացություն(երկու օրինակից )`երեխայի հետագա խնամքը տրամադրելու (բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու կամ կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու նպատակահարմարության)մասին
21) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ(մասնագիտացված) հաստատություններում երեխայի խնամքի տրամադրման ողջ ժամանակահատվածում, երեխային ընտանիքում տեղավորելու հնարավորության մասին համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո, Հ Հ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում այդ մասին տեղեկացնում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին,
22) որդեգրել ցանկացող ՀՀ տարածքում բնակվող ՀՀ քաղաքացուց ստացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և սոցիալական աջակցության տարածքային գործակալության(բաժնի) կողմից տրված` որդեգրել ցանկացող անձ հաշվառելու վերաբերյալ նախնական եզրակացության հիման վրա, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում որդեգրել ցանկացող անձին տալիս է որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն
23) խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձից ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո և սոցիալական աջակցության տարածքային գործակալության(բաժնի) կողմից տրված` խնամատար ծնող հաշվառելու վերաբերյալ եզրակացության հիման վրա, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տալիս է խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն,
24) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող(խնամվող) երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու մասին երեխայի ծնողների(ծնողի) կամ ընտանիքի չափահաս այլ անդամի գրավոր դիմումի դեպքում, կատարած ուսումնասիրության արդյունքում տալիս է համապատասխան եզրակացություն(դրական կամ բացասական)` դրա մեկական օրինակներն ուղարկելով նաև նախարարությանը և տվլալ ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին,
25) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու հնարավորության մասին առաջարկությունը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ այլ փաստաթղթերը սոցիալական աջակցության տարածքային գործակալության(բաժնի) կողմից ստանալուց հետո,խնամքի տրամադրում հայցող երեխայի ընտանիքի` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու և սոցիալապես անապահով լինելու դեպքում, ուսումնասիրում է բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունում երեխային տեղավորելու այլընտրանքային տարբերակները և դրանց բացակայության դեպքում, ներկայացնում գրավոր եզրակացություն երեխային բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու վերաբերյալ` այդ եզրակացությունը և սույն ենթակետով սահմանված այլ փաստաթղթերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում տրամադրելով նախարարությանը,
26) դատարան է ներկայացնում ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ դիմումները,
27) աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը` դրանց բացակայության դեպքերում,
28) մարզպետին է ներկայացնում երեխայի իրավունքների պաշտպանության գործունեության մասին տարեկան հաշվետվությունը,
29) ներկայացնում է երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին` բաժնի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը,
30) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ: