Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ

Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ` Հայկ Կարախանյան

28-78-22, (0285) 5-20-10 (+374-285) 4 42 92   էլ. փոստ

5. Բաժինն իր լիազորությունների շրջանակներում`
1) ապահովում է Մարզի զարգացման ռազմավարության և ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագրի մշակումը և մշտադիտարկումը.
2) ցուցաբերում է աջակցություն համայնքների ղեկավարներին` համայնքային զարգացման ծրագրերի կազմման գործընթացում.
3) ապահովում է մարզի փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատիրական համակարգի աշխատանքների մասին տեղեկատվության վերլուծությունը, անրաժեշտության դեպքում տրամադրում է խորհրդատվական աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին.
4) ապահովում է մարզի տարածքում գործող արդյունաբերական կառույցների աշխատանքի համակարգումը, նպաստում և աջակցում նրանց նպատակային գործունեության իրականացմանը, աջակցում և խրախուսում է նոր արդյունաբերական կառույցների և հանգույցների ստեղծմանը, տեղեկատվական գործառույթների իրականացման աշխատանքները իր իրավասության սահմաններում, ապահովում է նրանց կապը շուկայի հետ.
5) աջակցում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման նպատակով նախնական հայտերի և ամբողջական փաթեթների կազմման աշխատանքներին և դրանք ներկայացնում է տարածքային կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնին.
6) առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում ապահովում է մարզի տարածքում ոլորտի տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընդլայնումը և արդյունավետությունը.
7) ապահովում է մարզի համայնքների կողմից ներկայացվող առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը տարածքային կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնին.
8) մասնակցում է արտասահմանյան գործարարների հետ գործնական հարաբերությունների ստեղծման և դրանց զարգացման գործընթացին.
9) սահմանված կարգով մասնակցում է Բաժնի իրավասությանը պատկանող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
10) ապահովում է Մարզի տարածքում միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցությունը.
11) աջակցում է Մարզում ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքներին.
12) աջակցում է Մարզում զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքներին.
13) կազմակերպում է Մարզի հյուրանոցային տնտեսությունների գույքագրումը.
14) լիազորությունների շրջանակներում իրականացնում է Մարզի տնտեսական հնարավորությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքների համակարգումը, ինչպես նաև Մարզի զարգացմանը միտված առաջարկությունները ներկայացվում է լիազոր մարմին.
15) կազմակերպում է քաղաքացիների և իրավաբանական անձանց` Բաժին հասցեագրված նամակների (դիմումներ, բողոքներ, առաջարկություններ) քննարկումը և օրենքով սահմանված ժամկետում ապահովում դրանց ընթացքը.
16) նախապատրաստում է Մարզպետի որոշումների, գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.
17) նախապատրաստում է իրավական (վարչական) ակտերի նախագծեր, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
18) իրականացնում է իրավական այլ ակտերով սահմանված` բաժնի գործունեության հետ կապված այլ գործառույթներ:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-19 17:01:59