Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ` Հայկ Կարախանյան

28-78-22, (0285) 5-20-10 (+374-285) 4 42 92   էլ. փոստ

Բաժինը իր լիազորությունների շրջանակում`
1) ապահովում է Մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
3) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
4) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը
5) մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին պարզաբանումներ է տալիս փոփոխված և նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
6) վերլուծում է Մարզի զարգացման հնարավորությունները, սահմանում է ներոլորտային գերակայությունները և նախանշում հնարավոր ֆինանսական աղբյուրները.
7) վերլուծում է Մարզի փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը, աջակցում է նրանց գործունեությանը և նպաստում նոր աշխատատեղերի ստեղծմանը,
8) կազմակերպում է մարզի զարգացման ծրագրերին ուղղված սեմինարներ և քննարկումներ, աջակցում դրանց իրականացմանը.
9) կազմակերպում է Մարզպետարանի կողմից իրականացվող պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման աշխատանքները.
10) կազմակերպում է մարզի, համայնքների և այլ երկրների համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության աշխատանքները.
11) կազմակերպում է մարզային նշանակության նպատակային ծրագրեր իրականացնող պետական, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունը.
12) կազմակերպում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տարեկան աշխատանքային պլանի մշակումը և նրա իրականացման մոնիտորինգի ու գնահատման ամփոփ հաշվետվությունների կազմումը.
13) իրականացնում է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վերլուծություն.
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-05-31 16:55:03