Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ` Արսեն Գրիգորյան
(+374 285) 4 42 89
Բաժինն իր խնդիրներին համապատասխան և վերապահված լիազորությունների շրջանակներում կատարում է հետևյալ գործառույթները.
1) կազմակերպում է Մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների իրականացումը.
2) կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության մասով՝ պետական պաշտպանական պատվերի (առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստման աշխատանքները, համագործակցելով Մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ.
3) իրականացնում է մարզի զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային պլանների մշակման աշխատանքները, մասնակցում է զորահավաքային պլանների կատարման, ինչպես նաև զորահավաքային ծավալման ուսումնական վարժանքների կազմակերպման և իրականացման աշխատանքներին, համագործակցելով Մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ.
4) համագործակցում է հանրապետության զորահավաքային աշխատանքները համակարգող լիազոր մարմնի, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև այլ մարզերի զորահավաքային մարմինների հետ.
5) մասնակցում է մարզի զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց կատարման նկատմամբ վերահսկման աշխատանքներին.
6) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման և հետագա ճշգրտման աշխատանքները, համագործակցելով Մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ.
7) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Մարզպետարանի, մարզի համայնքների և կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության, ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման և զորահավաքի կազմակերպման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության գծով աշխատանքների համակարգման և վերահսկման վերաբերյալ.
8) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում քաղաքացիական պաշտպանության հարցերով անձնակազմի նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.