Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Համայնքային ծառայության թափուր պաշտոններ

Մրցույթ` մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:

ՀՀ Սյունիքի մարզպետարանը /այսուհետ`մարզպետարան/ հայտարարում է մրցույթ` Մարզպետարան ի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետեւյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:

ՀՀ Սյունիքի մարզպետարանը /այսուհետ`մարզպետարան/ հայտարարում է մրցույթ` Մարզպետարան ի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետեւյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար
1. Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ / ծածկագիր` 68-3.1-2/:
Բաժնի պետի հանձնարարությամբ իր լիազորություննների շրջանակներում մասնակցում է բաժնի առջեւ դրված գործառույթներից բխող բարդ խնդիրների լուծմանը եւ որոշումների ընդունմանը, նախապատրաստում է առաջարկություններ,տեղեկանքներ,հաշվետվություններ,զեկուցագրեր,մասնակցում է ընտանիքի, կանանց եւ երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված մարզային եւ տեղական նշանակության ծրագրերի ձեւավորման եւ դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը: Մրցույթը կկայանա 2010թ հուլիսի 23-ին ժամը 10.00 -ին Մարզպետարանի շենքում /ք.Կապան, Նժդեհի 1/: 2. Իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ / ծածկագիր` 68-3.1-8/:
Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, իրականացնում է աշխատակազմի կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների կողմից մարզպետի եւ աշխատակազմի ղեկավարի քննարկմանը ներկայացվող իրավական ակտերի՝ որոշումների, կարգադրությունների եւ հրամանների նախագծերի համապատասխանության ուսումնասիրումը ՀՀ գործող օրենսդրությանը, տալիս է դրանց վերաբերյալ համապատասխան եզրակացություն, իրականացնում է մարզպետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերի կազմման եւ վարման աշխատանքները: Մրցույթը կկայանա 2010թ հուլիսի 23-ին ժամը 12.00 -ին Մարզպետարանի շենքում /ք.Կապան, Նժդեհի 1/:
Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է` ./ծածկագիր`68-3.1-2/ - /0400/«Առողջապահություն» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն ./ծածկագիր` 68-3.1-8/ - իրավագիտություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն
Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է նաեւ քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
.սույն պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
.անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների եւ ունակությունների, ինչպես նաեւ սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2) : Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
. .դիմում` մրցույթային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
. .տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
. .արական սեռի անձինք նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
. .մեկ գունավոր լուսանկար 3x4 սմ չափի,
. .անձնագիր եւ անձնագրի պատճենը: ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի,դիպլոմի,աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչեւ 1230-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 30.06.2010թ.:
 

Հայտարարված է` 16.06.2010

Վերջին ժամկետը` 30.06.2010

Պատասխանատու անձ` Անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ք.Կապան Նժդեհի 1
Հեռ.` (0285)25342



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02