Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Համայնքային ծառայության թափուր պաշտոններ

ՀՀ Սյունիքի մարզպետարանը /այսուհետ`մարզպետարան/ հայտարարում է մրցույթ` մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետ

Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի առաջին կարգի մասնագետ / ծածկագիր ` 68-4.1-11/: Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքների ծրագրմանը, բաժնի առջեւ դրված գործառույթներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների եւ այլ փաստաթղթերի պահպանության եւ արխիվացման աշխատանքներին, հանրակրթական դպրոցներում ուսումնադաստիարակչական աշխատանքների ուսումնասիրմանը, ներկայացնում առաջարկություններ, բաժնի կողմից դպրոցներում տարվող կրթական ծրագրերի իրագործման գործընթացին, ներկայացնում առաջարկություններ:

1. Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի առաջին կարգի մասնագետ / ծածկագիր ` 68-4.1-11/:
Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքների ծրագրմանը, բաժնի առջեւ դրված գործառույթներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների եւ այլ փաստաթղթերի պահպանության եւ արխիվացման աշխատանքներին, հանրակրթական դպրոցներում ուսումնադաստիարակչական աշխատանքների ուսումնասիրմանը, ներկայացնում առաջարկություններ, բաժնի կողմից դպրոցներում տարվող կրթական ծրագրերի իրագործման գործընթացին, ներկայացնում առաջարկություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է
- միջնակարգ կրթություն, առանց աշխատանքային ստաժի
- սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1):
Մրցույթը կկայանա 2010թ մայիսի 14-ին ժամը 10-00-ին, Մարզպետարանի շենքում /ք.Կապան, Նժդեհի 1/:
2. Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ / ծածկագիր` 68-3.1-5/:
Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքների ծրագրմանը, բաժնի առջեւ դրված գործառույթներից բխող հիմնախնդիրների լուծմանը եւ որոշումների ընդունմանը, մասնակցում է Մարզպետի եւ այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներին, ճեպազրույցներին, հայտարարություններին` Մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ, պատրաստում է մամուլի հաղորդագրություններ, օրվա մամուլի տեսությունը., պատրաստում եւ տարածում է մամուլի հաղորդագրություններ, իր իրավասությունների շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով.
մասնակցում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կազմակերպված աշխատանքային հանդիպումներին, այդ թվում` մարզպետի եւ այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ, մարզպետարանի գործունեության պատշաճ լուսաբանման կազմակերպման նպատակով աշխատակազմի մյուս ստորաբաժանումներից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճենները եւ անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի հանձնարարությամբ կազմակերպում է դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացաառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների եւ ունակությունների, ինչպես նաեւ սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2) :
Մրցույթը կկայանա 2010թ մայիսի 14-ին ժամը 12-30-ին Մարզպետարանի շենքում /ք.Կապան, Նժդեհի 1/:
3. Իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ / ծածկագիր` 68-3.1-8/:
Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, իրականացնում է աշխատակազմի կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների կողմից մարզպետի եւ աշխատակազմի ղեկավարի քննարկմանը ներկայացվող իրավական ակտերի՝ որոշումների, կարգադրությունների եւ հրամանների նախագծերի համապատասխանության ուսումնասիրումը ՀՀ գործող օրենսդրությանը, տալիս է դրանց վերաբերյալ համապատասխան եզրակացություն, իրականացնում է մարզային ենթակայության ընկերությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների ուսումնասիրում եւ ծագած խնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Բաժնի պետին ներկայացնում է համապատասխան առաջարկություններ, իրականացնում է մարզային ենթակայության ընկերությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարների կողմից արձակած եւ ընդունած իրավական ակտերի ուսումնասիրում, օրենսդրությանը հակասելու դեպքում առաջարկություն է ներկայացնում Բաժնի պետին օրենսդրությամբ սահմանված կարգով վերացնելու կամ կասեցնելու համար. իրականացնում է մարզպետարանում վարչական վարույթի վերաբերյալ գործերի կազմման եւ վարման աշխատանքները.
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների եւ ունակությունների, ինչպես նաեւ սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2) :
Մրցույթը կկայանա 2010թ մայիսի 14-ին ժամը 14-30 -ին Մարզպետարանի շենքում /ք.Կապան, Նժդեհի1/:
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
- դիմում` մրցույթային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք նաեւ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3x4 սմ չափի,
- անձնագիր եւ անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչեւ 1230-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 15.04.2010թ.:
Կազմակերպություն Սյունիքի մարզպետարան
Պատասխանատու անձ Ա. Հովհաննիսյան
 

Հայտարարված է` 01.04.2010

Վերջին ժամկետը` 16.04.2010

Պատասխանատու անձ` Ա. Հովհաննիսյան
Հասցե` ք.Կապան. Գ.Նժդեհի 1
Հեռ.` (0285) 23550



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-19 17:01:59