Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Համայնքային ծառայության թափուր պաշտոններ

Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար

Համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզի ներքոհիշյալ համայնքների ղեկավարները հայտարարել են մրցույթ` համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:

Համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզի ներքոհիշյալ համայնքների ղեկավարները հայտարարել են մրցույթ` համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
* Աշխատակազմի առաջատար մասնագետ եւ հաշվապահ - Ակներ, Խնձորեսկ, Հալիձոր համայնքներում,
* Աշխատակազմի քարտուղար- Բարձրավան, Շուռնուխ, Ներքին Խնձորեսկ, Սվարանց, Տանձատափ, Քաշունի, Քարաշեն համայնքներում,
* Առաջին կարգի մասնագետ - Վերիշեն համայնքում:
Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն կրթություն եւ համապատասխան աշխատանքային ստաժ:
Համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահի եւ առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն:
Մրցույթները, ըստ համայնքների կանցկացվեն 2009թ. հուլիսի 1-ից մինչեւ հուլիսի 7-ը ներառյալ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի Գորիսի ներկայացուցչության շենքում (ք. Գորիս, Մաշտոցի 3 ):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00 - 18:00, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, համաապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմում կամ դիմորդները կարող են ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչություն (ք. Կապան, Նժդեհի 1): Դիմումների ընդունման վերջին ժամկետը մինչեւ 2009թ. հունիսի 11-ը ժամը 18:00-ն է:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել տվյալ համայնքի ղեկավարի աշխատակազմ կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչություն:
Կազմակերպություն Սյունիքի մարզպետարան
Պատասխանատու անձ Ս.Ավետիսյան
Հեռ. 0285 23550
 

 

Հայտարարված է` 18.05.2009

Վերջին ժամկետը` 15.06.2009

Պատասխանատու անձ` Ս.Ավետիսյան
Հասցե` ք. Կապան, Նժդեհի 1
Հեռ.` (0285) 23550



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-19 17:04:38