Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ
Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար
Համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի ներքոհիշյալ համայնքների ղեկավարները հայտարարել են մրցույթ` համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի ներքոհիշյալ համայնքների ղեկավարները հայտարարել են մրցույթ` համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
* Աշխատակազմի առաջատար մասնագետ եւ հաշվապահ, աշխատակազմի առաջատար մասնագետ, աշխատակազմի առաջին կարգի մասնագետ - Վաղատին համայնքում
* Աշխատակազմի քարտուղար, աշխատակազմի առաջատար մասնագետ եւ հաշվապահ, առաջատար մասնագետ - Անգեղակոթ եւ Շաքի համայնքներում
* Աշխատակազմի առաջատար մասնագետ- Աշոտավան համայնքում
* Աշխատակազմի քարտուղար` Դաստակերտ, Տորունիք, Նորավան, Աղիտու, Լծեն, Բալաք, Թանահատ, Շենաթաղ, Գետաթաղ, Լոր, Սառնակունք, Ծղուկ, Սալվարդ, Տոլորս, Մուծք համայնքներում.
* Աշխատակազմի քարտուղար և առաջատար մասնագետ-հաշվապահ` Բնունիս, Որոտան, Թասիկ, Հացավան, Շաղաթ, Սպանդարյան համայնքներում
* Առաջատար մասնագետ-հաշվապահ` Ույծ համայնքում:
Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն կրթություն եւ համապատասխան աշխատանքային ստաժ:
Համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահի, առաջատար մասնագետի եւ առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն:
Մրցույթները կանցկացվեն 2009թ. հունիսի 22-ից մինչև հուլիսի 13-ը ներառյալ, ՀՀ Սիսիանի սոցիալական ծառայության շենքում /ք. Սիսիան, Սիսիական 41 /:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00 - 18:00, բացի շաբաթ եւ կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետը մինչեւ 2009թ. հունիսի 5-ը ժամը 18:00-ն է:
Թափուր պաշտոնները զբաղեցնելու համար ներկայացվող պահանջների, փաստաթղթերի ցանկի մասին, ինչպես նաեւ այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել տվյալ համայնքի ղեկավարի աշխատակազմ կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչություն:
Կազմակերպություն Սյունիքի մարզպետարան
Պատասխանատու անձ Ա. Ավետիսյան
Հայտարարված է` 18.05.2009
Վերջին ժամկետը` 15.06.2009
Պատասխանատու անձ` Ա. Ավետիսյան
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզպետարան, ք. Կապան Նժդեհի 1
Հեռ.` (0285)23550