Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Համայնքային ծառայության թափուր պաշտոններ

Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար

Համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզի ներքոհիշյալ համայնքների ղեկավարները հայտարարել են մրցույթ` համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
- Աշխատակազմի քարտուղար՝ Խդրանց, Ուժանիս, Եղվարդ, Սեւաքար, Եղեգ, Արծվանիկ, Կաղնուտ, Գեղանուշ, Ն. Հանդ, Ճակատեն, Շիկահող, Ծավ, Առաջաձոր, Քաջարանի գյուղական, Լեռնաձոր, Ն. Խոտանան, Վ. Խոտանան, Տավրոս, Ձորաստան, Օխտար, Նոր Աստղաբերդ եւ Ագարակ համայնքներում,
- Աշխատակազմի քարտուղար և առաջատար մասնագետ-հաշվապահ՝ Դավիթբեկ , Գեղի, Տանձավեր, Աճանան համայնքներում
- Աառաջատար մասնագետ-հաշվապահ՝ Վարդավանք, Աղվանի եւ Սրաշեն համայնքներում:
Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն կրթություն եւ համապատասխան աշխատանքային ստաժ:
Համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն:
Մրցույթները կանցկացվեն 2009թ. հունիսի 10-ից մինչեւ հուլիսի 1-ը ներառյալ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի շենքում (ք.Կապան, Նժդեհի 1):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00 - 18:00, բացի շաբաթ եւ կիրակի օրերից համապատասխան համայնքների ղեկավարների աշխատակազմերում:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը մինչեւ 2009թ. մայիսի 25-ը ժամը 18:00-ն է:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել տվյալ համայնքի ղեկավարի աշխատակազմ կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչություն, հեռ` 23550:
Հայտարարությունների ամբողջական տեքսերը հրապարակվել են «Սյունյաց երկիր» թերթի 2009թ մայիսի 10-ի N 11 համարում:
Կազմակերպություն Սյունիքի մարզպետարան
Հասցե Գ. Նժդեհի 1; Կապան; 3301; ՀՀ
Հեռ. 0285 23550
 

 

Հայտարարված է` 15.05.2009

Վերջին ժամկետը` 26.05.2009

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզպետարան, ք. Կապան Նժդեհի 1
Հեռ.` (0285)23550



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-21 16:27:01