Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Համայնքային ծառայության թափուր պաշտոններ

Բարձրավանի համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահի թափուր պաշտոնի մրցույթ:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բարձրավանի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահի (3.1-1) համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին
 
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բարձրավանի գյուղական համայնքի /այսուհետ` Համայնք/ ղեկավարը հայտարարում է մրցույթ Համայնքի ղեկավարի աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ հետևյալ համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար.
 
Համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահ
 (ծածկագիր 3.1-1)
 
Իրականացնում է Աշխատակազմի հաշվապահական հաշվառման գործառույթները, կազմում է ֆինանսական հաշվետվությունները, ապահովում է հաշվապահական հաշվառման մասին օրենսդրության պահանջների կատարումը: Իր լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարելու, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին ու ճիշտ կազմելու համար: Կատարում է Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները: Իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և Աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաեւ առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
 
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է.
 
Առնվազն միջնակարգ կրթություն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Աշխատակազմի կանոնադրության եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
 
                Մրցույթը կանցկացվի 2011 թվականի դեկտեմբերի 26-ին ժամը 12.00-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանի Գորիսի ներկայացուցչության շենքում` ք.Գորիս, Մաշտոցի 3 հասցեում: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ` քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
·         դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
·         տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
·           արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասախան տեղեկանք,
·         մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
·         անձնագրի պատճենը:
 
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիր: Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2011 թվականի դեկտեմբերի 16-ը, մինչև ժամը 18.00-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները փաստաթղթեր հանձնելու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Համայնքի ղեկավարի աշխատակազմ (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Բարձրավան, հեռ.՝ 091-7758333 կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հասցե՝ ՀՀ ք.Կապան, Գ.Նժդեհի 1. Հեռ.՝ 0285 23550):

Հայտարարված է` 01.12.2011

Վերջին ժամկետը` 16.12.2011

Պատասխանատու անձ` Օ.Ավագյան
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, գ.Բարձրավան
Հեռ.` 091-7758333
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36