Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Համայնքային ծառայության թափուր պաշտոններ

Եղվարդի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթ

 

Հավելված
Եղվարդի գյուղական համայնքի ղեկավարի
2011թ հունիսի 20-ի N2-Ա որոշման
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Եղվարդի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահի (3.1-1) համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին
 
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Եղվարդի գյուղական համայնքի /այսուհետ` Համայնք/ ղեկավարը հայտարարում է մրցույթ Համայնքի ղեկավարի աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ հետևյալ համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար.
 
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Եղվարդի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմիառաջատար մասնագետ-հաշվապահ (ծածկագիր 3.1-1)
 
ԻրականացնումէԱշխատակազմիհաշվապահականհաշվառմանգործառույթները, կազմումէֆինանսականհաշվետվություններ, ապահովումէհաշվապահականհաշվառմանմասինօրենսդրությանպահանջներիկատարումը, իրլիազորություններիշրջանակներումպատասխանատվությունէկրումհաշվապահականհաշվառումըՀայաստանիՀանրապետությանօրենսդրությամբսահմանվածկարգովվարելու, ֆինանսականհաշվետվություններըժամանակինուճիշտկազմելուհամար: Իրականացնում է նաև պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
 
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է.
 
Առնվազն միջնակարգ կրթություն, պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
 
                Մրցույթը կանցկացվի 2011 թվականի օգոստոսի 1-ին ժամը 10.00-ին Եղվարդի գյուղապետարանի շենքում` ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Եղվարդ հասցեում: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ` քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
  • դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը:
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն իրենց ցանկությամբ Եղվարդի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն են հանձնում անձամբ` ներկայացնելով անձնագիր: Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2011 թվականի հուլիսի 15-ը, մինչև ժամը 18.00-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները փաստաթղթեր հանձնելու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Համայնքի ղեկավարի աշխատակազմ (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Եղվարդ, հեռ.` 094902276 կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հասցե՝ ՀՀ ք.Կապան, Գ.Նժդեհի 1. Հեռ.՝ 0285-23550):
 
Եղվարդի համայնքի ղեկավար՝ Ս.Զաքարյան

Հայտարարված է` 04.07.2011

Վերջին ժամկետը` 15.07.2011

Պատասխանատու անձ` Ս.Զաքարյան
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Եղվարդ
Հեռ.` 094-902276
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-19 17:01:59