Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Համայնքային ծառայության թափուր պաշտոններ

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի (այսուհետ՝ Համայնք) ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետեւյալ թափուր պաշտոնների

Համայնքի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության, կոմունալ-կառավարման, գյուղատնտեսության, հողօգտագործման, բնապահպանության եւ տրանսպորտի, առեւտրի եւ սպասարկման համակարգող բաժնի գլխավոր մասնագետը...

Համայնքի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության, կոմունալ-կառավարման, գյուղատնտեսության, հողօգտագործման, բնապահպանության եւ տրանսպորտի, առեւտրի եւ սպասարկման համակարգող բաժնի գլխավոր մասնագետը /ծածկագիր՝ 2.3-13/
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին եւ պատշաճ որակով.
բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի եւ նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
գ) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին եւ այլ միջոցառումներին.
դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում եւ բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր եւ այլ գրություններ.
ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը եւ արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
զ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
է) սահմանված կարգով ապահովում է շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման ու պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարումը
ը) բաժնի պետի հանձնարարությամբ սահմանված կարգով ձուակերպում է ավարտված շինարարության շահագործման փաստագրումը, կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը ու օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետեւանքների վերացումը.
թ) համայնքի քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան ներկայացնում է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության նախագիծը
ժ) սահմանված կարգով ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի եւ համայնքի սահմանանիշերի պահպանությունը
ի) բաժնի պետի հանձնարարությամբ ներկայացնում է առաջարկություններ համայնքի սեփականություն համարվող հողամասերի սահմանված կարգով օտարման կամ օգտագործման համար
լ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ եւ կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն «րկու տարվա uտաժ կամ վերջին «րեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն «րկու տարվա փորձ կամ առնվազն «րեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային «նթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
բ) «Համայնքային ծառայության մասինե, «Տեղական ինքնակառավարման մասինե, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության եւ իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում
դ) համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
«) տիրապետում է օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի£
Մրցույթը կանցկացվի 1-ին նոյեմբերի 2010թ-ի ժամը 10:00-ին, համայնքի ղեկավարի աշխատակազմի շենքում /ք. Սիսիան, Սիսական 31/:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները եւ ՀՀ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ՝ քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները համայնքի ղեկավարի աշխատակազմ կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչություն պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝
ա) դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/ ,
բ) տվյալ պաշտոնն զբաղացնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճեները՝ բնօրինակների հետ միասին,
գ) արական սեռի անձինք նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
դ) մեկ լուսանկար՝ 3X4 սմ չափսի,
ե) անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը:
Քաղաքացիները մրցույթին ներկայացնում են անձնագրի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք նաեւ՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 9:00 – 18:00-ն, բացի շաբաթ եւ կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 15 հոկտեմբերի 2010թ մինչեւ ժամը 18:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ պաշտոնի անձնագրին եւ հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել համայնքի ղեկավարի աշխատակազմ /ք. Սիսիան, Սիսական 31, հեռ. 02830 33-30/ եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչություն /ք. Կապան, Գ. Նժդեհի 1, հեռ. 2-35-50/
 

Հայտարարված է` 15.09.2010

Վերջին ժամկետը` 15.10.2010

Պատասխանատու անձ` Ս. Ավետիսյան
Հասցե` ք. Սիսիան, Սիսական 31,ք. Կապան, Գ. Նժդեհի 1
Հեռ.` (0283)033-30,(0285) 2-35-50/



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28