Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Համայնքային ծառայության թափուր պաշտոններ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու քաղաքային համայնքի /այսուհետ` Համայնք/ ղեկավարը հայտարարում է մրցույթ Համայնք

1. Համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 2.3-2) Գլխավոր մասնագետը ՝ ա/Կատարում է Աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները,

1. Համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 2.3-2)
Գլխավոր մասնագետը ՝
ա/Կատարում է Աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները,
բ/ Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է Աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքներին:
գ/իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաեւ Աշխատակազմի քարտուղարի հանձնարարաությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր եւ այլ գրություններ,
դ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի եւ նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում Աշխատակազմի քարտուղարին,
ե/Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ, իր իրավասության սահմաններում մասնակցում է համայնքի գլխավոր հատակագծի, հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաների,գոտիավորման այլ փաստաթղթերի , քաղաքաշինական կանոնադրություն կազմման աշխատանքներին.
զ) Սահմանված կարգով վարում է համայնքի քաղաքաշինական կադաստրը,
է) Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ.համայնքի բնակչությանը միջավայրի ծրագրվող
քաղաքաշինական փոփոխությունների մասին, կառուցապատողներին ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու, ճարտարապետաշինարարական նախագծերի համաձայնեցման վերաբերյալ տալիս է եզրակացություններ,
ը) իր իրավասության շրջանակներում աջակցում է համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացմանը քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառներում.
թ/Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ աջակցում ինքնակամ շինարարության կանխարգելման, կասեցման եւ դրաց հետեւանքների վերացման աշխատանքներին,
ժ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Աշխատակազմի գլխավոր մասնագետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ եւ կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա/ բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ/ «Համայնքային ծառայության մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին»,«Քաղաքաշինության մասին»,«Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ հողային օրենսգրքի եւ դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերի,իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ/ համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն .
ե/ տիրապետում է (ազատ կարդում եւ կարող է բացատրվել) օտար լեզվի(լեզուների):
2.Համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 2.3-4)
Գլխավոր մասնագետը՝
ա/Կատարում է Աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները,
բ/ Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է Աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքներին:
գ/Իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաեւ Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր եւ այլ գրություններ,
դ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի եւ նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում Աշխատակազմի քարտուղարին,
ե/Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ, իր իրավասության սահմաններում մասնակցում է համայնքի տարածքում բնության, ընդերքի եւ շրջակա միջավայրի պահպանության պետական ու համայնքային ծրագրերի իրականացմանը.
զ) Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքացիների հետ.
է) Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների, արգելոցների աշխատանքներին եւ անտառների, կանաչ գոտիների, ջրերի, օդային ավազանի, հողի, ընդերքի եւ կենդանական աշխարհի պահպանությանը.
ը) իր իրավասության շրջանակներում աջակցում է համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացմանը գյուղատնտեսության եւ հողօգտագործման բնագավառներում.
թ/Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմում է համայնքի հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաների նախագծերը, առաջարկություններ է ներկայացնում հողերի օտարման եւ օգտագործման տրման, ապօրինի հողօգտագործման կասեցման եւ կանխարգելման, հողային օրենսդրության պահանջների պահպանման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ,
ժ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Աշխատակազմի Գլխավոր մասնագետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ եւ կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա/ 10. Գյուղատնտեսը՝
ա/ բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ/ «Համայնքային ծառայության մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ հողային օրենսգրքի եւ դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերի,իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ/ համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե/ տիրապետում է (ազատ կարդում եւ կարող է բացատրվել) օտար լեզվի(լեզուների):
3. Համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 2.3-5)
11. Գլխավոր մասնագետը ՝
ա/Կատարում է Աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները,
բ/ Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է Աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքներին:
գ/իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաեւ Աշխատակազմի քարտուղարի հանձնարարաությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր եւ այլ գրություններ,
դ) իր կողմից մշակված իրավական ակտերի` նախագծերի, ծրագրային փաստաթղթերի եւ նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում Աշխատակազմի քարտուղարին,
ե) իր իրավասության սահմաններում օժանդակում է Համայնքի վարչական սահմաններում գործող իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից գույքահարկի , հողի հարկի ,ինչպես նաեւ տեղական տուրքերի եւ վճարների, Համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձման աշխատանքների կազմակերպմանը,
զ)Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ, իր իրավասության սահմաններում գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքերի եւ վճարների, ինչպես նաեւ Համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների հավաքագրման վիճակի,համայնքային ենթակայության կազմակերպությունների ֆինանսական գործունեության վերաբերյալ կատարում է ուսումնասիրություններ եւ ներկայացնում առաջարկություններ
է) իր իրավասության սահմաններում, իրականացնում է «Առեւտրի եւ սպասարկումների մասին» ՀՀ օրենքով սահմանված գործառույթները եւ այդ ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ Աշխատակազմի քարտուղարին ներկայացնում հաշվետվություններ եւ առաջարկություններ,
ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Աշխատակազմի գլխավոր մասնագետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ եւ կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա/Գլխավոր մասնագետը ՝
ա/ ունի ` բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ/ ունի «Համայնքային ծառայության մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Գույքահարկի մասին»,«Հաստատագրված վճարների մասին»,«Հարկերի մասին» «Հողի հարկի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների, եւ դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերի,իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ/ ունի համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե/ տիրապետում է (ազատ կարդում եւ կարող է բացատրվել) օտար լեզվի(լեզուների):
Մրցույթը կանցկացվի 2010թ. սեպտեմբերի 23-ին.. ` ժամը 1000-ին, ՀՀ Սյունիքի Մեղրու քաղաքապետարանի - ի շենքում` քաղաք Մեղրի Զորավար Անդրանիկի փողոց շենք 2:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ` քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները Մեղրու քաղաքային Համայնքի ղեկավարի աշխատակազմ կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչություն պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`
գ դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
գտվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ արական սեռի անձինք նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասախան տեղեկանք,
մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
գ անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչեւ 18.00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2010թ. սեպտեմբերի 6-ը` մինչեւ ժամը 18.00-ը:
Մրցույթներին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ պաշտոնի անձնագրին եւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Համայնքի ղեկավարի աշխատակազմ /ք Մեղրի ,Զորավար Անդրանիկի 2 շ. հեռախոս` 0286-4-34-23/ եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչություն հեռախոս` 0 (285) 23550/:

 

Հայտարարված է` 20.08.2010

Վերջին ժամկետը` 30.09.2010

Պատասխանատու անձ` Ս. Ավետիսյան
Հասցե` ք Մեղրի ,Զորավար Անդրանիկի 2,
Հեռ.` 0286-4-34-23



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-19 17:01:59