Համայնքներ
Համայնքի մասին
Գորիս (կենտրոնը` Գորիս քաղաք)
Բնակչություն` 29509
Գորիս բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2016 թվականի սեպտեմբերին՝ համայնքների խոշորացման արդյունքում՝ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հունիսի 17-ի ՀՀ ՀՕ-100-Ն օրենքով։
Այն ընգդրկում է Գորիս քաղաքային բնակավայրը, Ակներ, Աղբուլաղ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Վերիշեն և Քարահունջ գյուղական բնակավայրերը։
Հաշվառված բնակչությունը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ 29320։
Որից՝ ըստ բնակավայրերի
Գորիս` 21199, Վերիշեն` 2096, Ակներ` 1109, Քարահունջ` 1376, Հարթաշեն` 692, Խնձորեսկ` 2021, Ն. Խնձորեսկ` 253, Որոտան` 286, Բարձրավան` 135, Շուռնուխ` 153, Աղբուլաղ` 0, Ձորակ` 0, Վանանդ` 0:
 
Գորիս համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը`
- Ակներ
 - Աղբուլաղ
 - Բարձրավան
 - Խնձորեսկ
 - Հարթաշեն
 - Ձորակ
 - Ներքին Խնձորեսկ
 - Շուռնուխ
 - Որոտան
 - Վանանդ
 - Վերիշեն
 - Քարահունջ
 - Գորիս
 


