Համայնքներ
Համայնքի մասին
Մեղրի (կենտրոնը` Մեղրի քաղաք)
Բնակչություն` 11724
Մեղրի բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2016 թվականի սեպտեմբերին՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի բոլոր 13 համայնքների խոշորացման արդյունքում՝ ""Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" 2016 թվականի հունիսի 17-ի ՀՀ ՀՕ-100-Ն օրենքով։
Այն ընգդրկում է Մեղրի և Ագարակ քաղաքային, ինչպես նաև, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն գյուղական բնակավայրերը։
Հաշվառված բնակչությունն ըստ բնակավայրերի․ Մեղրի՝ 4601, Ագարակ՝ 4729, Կարճևան՝ 270, Շվանիձոր՝ 339, Վահրավար՝ 35, Գուդեմնիս՝ 36, Լիճք՝ 147, Տաշտուն՝ 116, Լեհվազ՝ 627, Ալվանք՝ 289, Վարդանիձոր՝ 152, Նռնաձոր՝ 151, Թխկուտ՝ 67, Կուրիս՝ 53, Այգեձոր՝ 2։
Մեղրի համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը`
- Մեղրի
- Ագարակ
- Ալվանք
- Այգեձոր
- Գուդեմնիս
- Թխկուտ
- Լեհվազ
- Լիճք
- Կարճևան
- Կուրիս
- Նռնաձոր
- Շվանիձոր
- Վահրավար
- Վարդանիձոր
- Տաշտուն