Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀԿ շարքերը համալրվում են երիտասարդներով
22.02.2011
Այսօր Սյունիքի մարզպետ,ՀՀԿ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ շարքերը համալրած Կապանի տարածաշրջանի 51 պատանիների եւ աղջիկների հանձնեց կուսակցական տոմսեր։
Երիտասարդների` հանրապետության ղեկը ստանձնած կուսակցությանը կամավոր անդամակցելու պատճառն իրենց իսկ խոսքով մեկն է` ընդունում են կուսակցության վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը, վստահում են հանրապետության նախագահին, մարզպետին ու կուսակցության տարածքային կազմակերպությանը, ուզում են իրենց ներդրումն ունենալ պետության կայացման գործում։
Ըստ Սյունիքի փոխմարզպետ, ՀՀԿ Կապանի շրջանային խորհրդի նախագահ Վաչե Գրիգորյանի` երիտասարդների նման քայլը ամենեւին էլ հետագայում կարիերայի ստեղծման նպատակ չունի. նրանց շարքերում կան երիտասարդներ, որոնք արդեն իսկ ներգրավված են արտադրության մեջ եւ ունեն իրենց աշխատանքը։ Նրանք այսօրվանից կոչվում են ՀՀԿ Կապանի շրջանային երիտասարդական թեւի սկզբնական կազմակերպություն, որն արդեն ընտրել է իր նախագահին` երկու տեղակալներով։ Վ.Գրիգորյանը հավաստիացրեց, որ նորաստեղծ կազմակերպությունն իր ծրագրերի իրականցման գործում կստանա ավագ կուսակիցների աջակցությունը։
Երիտասարդ հանրապետականներին շնորհավորեց եւ ստանձնած պատասխանատու գործում կանաչ ճանապարհ մաղթեց Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանը։