Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շտապ օգնության 7 նոր մեքենա Սյունիքի մարզին
15.06.2011
ՀՀ կառավարության' առողջապահական համակարգի բարեփոխման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Չինաստանից Հայաստան բերված 88 շտապ օգնության մեքենաներից 7-ը տրվելու է Սյունիքի մարզին, որից 2-ական մեքենա հատկացվելու է Կապանի եւ Մեղրիի, մեկական' Գորիսի, Սիսիանի եւ Քաջարանի բժշկական կենտրոններին։ Ներկայում 109 համայնք ունեցող Սյունիքում կա շտապ օգնության 25 մեքենա եւ 24 բրիգադ։ Նույն դրամաշնորհի շրջանակներում մարզից արդեն վերապատրաստվել են շտապ օգնության 77 բժիշկներ, բուժքույրեր եւ վարորդներ։