Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համահայկական խաղերի ջահն անցավ Սյունիքով

03.08.2011

Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում երեկ մեծ հանդիսավորությամբ սյունեցի մարզիկներն արցախցի իրենց գործընկերներից ընդունեցին Համահայկական 5-րդ խաղերի ջահը, որը նախօրեին վառվել էր Արցախի Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում' Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ:
Գորիսի տոնակատարությանը ելույթ ունեցան մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչները և հաջող երթ մաղթեցին խաղերին: Ի դեպ, առաջին համահայկական խաղերի առաջին ոսկե մեդալը նվաճել է Սյունիքը' սիսիանցի շախմատիստ Վարդան Մովսիսյանը: Մինչև Վայոց ձոր ջահը տանելու պատիվը վերապահվեց ՀՀ ըմբշամարտի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի և միջազգային այլ մրցաշարերի մրցանակակիր, գորիսեցի մարզիկ Ռոբերտ Լենդրոշյանին:
Այս տարի համահայկական խաղերին Սյունիքից կմասնակցի 200 պատվիրակ մարզի 6 քաղաքային համայնքներից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-01 17:50:37