Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանում նորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները

09.08.2011

Մեկ ամսից կավարտվեն Կապանի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են պետբյուջեի պահուստային ֆոնդից տրամադրված 50 մլն դրամով:
«Կապան քաղաքում նման խնդիր ունեն շատ շենքեր: Առաջնահերթությունը տրվել է դրանցից առավել անմխիթար վիճակում գտնվող շենքերին, որոնց ցանկը ներկայացրել է քաղաքապետարանը և ուսումնասիրվել է մարզպետարանի կողմից», - տեղեկացրեց մարզպետարանի քաղաքաշինության և տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Արմեն Մարտիրոսյանը:
Նախատեսված գումարով կհիմնանորոգվի 9 տանիք, որոնցից 3-ը' հարթ, 6-ը' լանջավոր: Տանիքների նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Հարթ տանիքներից 2-ի աշխատանքներն արդեն ավարտվել են: Ավարտվել է նաև 3 լանջավոր տանիքի նորոգումը: Շինարակական աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «Կապանի նորոգշին» ընկերությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01