Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքաշինական ստուգումներ` Սյունիքում

19.08.2011

ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կողմից Սյունիքում անցկացվել են ամենամյա պլանային ստուգումներ: Մարզպետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը տարվա ընթացքում մարզի համայնքներում իրականացնում է քաղաքաշինության ոլորտի ստուգումներ, որի տարեկան աշխատանքներն էլ ստուգվում է պետական տեսչության կողմից: Հիմնականում ստուգվում են կառուցապատման նպատակով հողհատկացումների համապատասխանությունը քաղաքաշինության ծրագրային փաստաթղթերին, ճարտարապետահատակագծային առաջադրանքների առկայությունը, դրանց համապատասխանությունը կառավարության որոշման պահանջներին, ստուգվում են շենքերի և շինությունների նախագծման, մշակման փորձաքննության համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը, շինարարություն իրականացնելու մասին հասարակական իրազեկվածությունը, շինարարության քանդման թույլտվությունների, ինքնակամ շինությունների առկայությունները և այլն:
Ըստ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տրանսպորտի վարչության տեղեկատվության` ստուգումների արդյունքում հայտնաբերվել է կառուցապատման նպատակով հողհատկացումների համապատասխանության 10 թերություն: Եղել են նաև աննշան թերություններ փաստաթղթերի լրացման, լիցենզիաների ձեռքբերման, իրազեկման ոլորտներում: Սակայն առկա են եղել 5-ական ինքնակամ շինություններ Կապան և Գորիս քաղաքներում:
Քաղաքաշինական ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելու նպատակով' մարզպետարանն արդեն դիմել է համայնքների ղեկավարներին: Մասնավորապես' Կապանում արդեն սկսվել է մեկ ինքնակամ շինության քանդման գործընթացը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-06 17:03:47