Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշնանացանը կկատարվի ըստ մշակված պլանի

25.08.2011

Աշնանացանը ժամանակին ու որակով կատարելու համար գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին այս տարի ևս կտարամադրվի հացահատիկի սուպեր էլիտար սերմացու:
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տեղեկատվության համաձայն` նախատեսված է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվելիք հացահատիկի սերմացուից 20-25 տոննան տրամադրել մարզում ցանքս կատարելու համար:
Մարզի սերմարտադրությամբ զբաղվող ֆերմերներին բաշխվելիք սեմնացուից նախատեսվում է , որ հաջորդ տարի մարզում կստացվի առաջին արտադրության որակյալ հացահատիկի սերմնացու:
Ըստ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի` այս տարի մարզի 1-3 հա վարելահող ունեցող գյուղացիներին նույնպես կհատկացվի սերմնացու:
"Գյուղացիներին տրամադրվելիք սերմացուն կլինի տեղական արտադրության' ստացված 15 հա և ավելի վարելահող ունեցող մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից, որոնց սերմարտադրության նպատակով տրամադրված էլիտար սերմացուից ստացված բերքը գոհացուցիչ է եղել այս տարի",- ասում է Ս. Թանգյանը:
Ըստ մշակված ծրագրի աշնանացանը ժամանակին և որակով կատարելու համար առաջնահերթ կօգտվեն բնական աղետներից տուժած համայնքների գյուղացիական տնտեսությունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-12 15:37:50