Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված մարզի հոբելյանական տոնակատարությունների վերաբերյալ

14.09.2011

Սեպտեմբերի 14-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված մարզի տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքների ծրագրերը ու վերջինիս կատարման հետ առնչվող հարցեր:
Համայնքի ղեկավարները մարզպետին ներկայացրեցին քաղաքային համայնքներում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Առավել կարևորվեց Կապանում նախատեսված զանգվածային միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքները:
Մարզպետը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ցուցաբերել առավելագույն հետևողականություն միջոցառումները հավուր պատշաճի անցկացնելու և համայնքների ղեկավարների հետ անհրաժեշտ համագործակցության ապահովելու հարցում:
Քննարկվեցին նաև հոբելյանական միջոցառումների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 12:48:16