Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անկախության օրը մարզում ծնվել է 6 երեխա

22.09.2011

Հայաստանի երրորդ Հանրապետության ծննդյան օրը` սեպտեմբերի 21-ին, մարզի` Կապանի և Գորիսի ծննդատներում լույս աշխարհ է եկել 6 երեխա` 3-ը` Գորիսում, նույնքան` Կապանում:
Փոքրիկներին ու նրանց մայրերին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ այցելել են մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, որոնք էլ ՀՀ Սյունիքի մարզպետի անունից նվերներ, ծաղիկներ ու դրամական պարգևներ են հանձնել նրանց:
Շնորհավորելով մայրերին` այցելուները մարզպետի կողմից մաղթել են նրանց առողջություն, բարեկեցություն, պայծառ ապագա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-10 17:47:32