Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խրախուսանքներ` Ուսուցչի մասնագիտական օրվա առթիվ
05.10.2011
Ուսուցչի օրվա առթիվ Սյունիքի մարզի քաղաքային համայնքներում` Կապանում, Մեղրիում, Գորիսում և Սիսիանում, կազմակերպվեցին տոնական միջոցառումներ:
Մասնագիտական տոնի առթիվ մարզի տարածաշրջանների մի շարք մանկավարժների ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կրթության բնագավառում ներդրած ավանդի, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի, մանակավարժական երկարամյա աշխատանքի համար և Ուսուցչի օրվա կապակցությամբ մարզի 8 մանկավարժների պարգևատրեց «Ակսել Բակունց» հուշամեդալով, իսկ 28 մանկավարժներ արժանացան շնորհակալագրերի:
Մարզպետը շնորհավորանքի իր խոսքում մասնավորապես նշեց. "Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ և պարտքս եմ համարում մեծարանքի ու երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղել ձեզ: Զարգացման փուլում գտնվող մեր երկրի համար երիցս կարևոր է ձեր ավանդը ոչ միայն պետության ապագա քաղաքացիների ձևավորման, այլև հենց պետության հզորացման գործում: Ու ձեզանից, ձեր նվիրումից է նաև մեծապես կախված, թե ինչպիսին է լինելու վաղվա Հայաստանը: Ճանաչելով ձեզ, լինելով ականատեսը ձեր նվիրումի` համոզված եմ` այն մեր երազների Հայաստանն է լինելու":
Ուսուցիչների մեծարման հանդիսությունները Սյունիքում ավարտվեցին տոնական համերգներով: