Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
![ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ՝ ՄԵՂՐՈՒ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ՝ ՄԵՂՐՈՒ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ](http://syunik.mtad.am/files/n_pics/40660_s.jpg)
ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ՝ ՄԵՂՐՈՒ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ 05.02.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն փետրվարի 4-ին աշխատանքային շրջայցը շարունակել են Մեղրիում։ Նրանց ուղեկցում էին Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, մարզպետի աշխատակազմի ու WFP-ի ներկայացուցիչներ։ Մեղրու Ալվանք գյուղում դիտարկվել է միջնակարգ դպրոցի 500 քմ հարակից տարածքում WFP-ի աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգին՝ որն ապահովված է նաև կարկտապաշտպան ցանցերով ու կաթիլային...
![ԱՅԳԻՆԵՐ, ՋԵՐՄՈՑՆԵՐ, ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ ԱՅԳԻՆԵՐ, ՋԵՐՄՈՑՆԵՐ, ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ](http://syunik.mtad.am/files/n_pics/40658_s.jpg)
ԱՅԳԻՆԵՐ, ՋԵՐՄՈՑՆԵՐ, ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ 04.02.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն փետրվարի 3-ին այցելել են մարզի Կապան համայնքի Շիկահող, Ներքին Հանդ և Ծավ գյուղական բնակավայրեր՝ դիտարկելու WFP-ի՝ մարզպետի աշխատակազմի հետ փոխգործակցությամբ այստեղ իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները, հանդիպելու շահառուների հետ, քննարկելու արդյունավետությունը։ Մասնավորապես, նրանք Շիկահողում այցելել են ազնվամորու այգի և կարճ...
![ՆՈՐ ՇՈՒՆՉ՝ ՍՅՈՒՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏԻՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՇՈՒՆՉ՝ ՍՅՈՒՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏԻՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ](http://syunik.mtad.am/files/n_pics/40610_s.jpg)
ՆՈՐ ՇՈՒՆՉ՝ ՍՅՈՒՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏԻՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ 30.01.2025
Հունվարի 29-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ռիշարի, մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոյի և Ապակենտրոնացված համագործակցության և քաղաքացիական հասարակության հարցերով կցորդ Էմի Ֆոժանեի հետ այցելել է Սյունյաց մեծ անապատ (Հարանց անապատ): Այստեղ դեսպանատան կողմից իրականացվող ծրագրի շրջանակում բարեկարգվել ու անցանելի է դարձել դեպի...
![ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԷՔՍՊՈ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԷՔՍՊՈ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ](http://syunik.mtad.am/files/n_pics/40606_s.jpg)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԷՔՍՊՈ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 29.01.2025
Հունվարի 29-ին Սյունիքում առաջին անգամ անցկացվեց «Մասնագիտական կողմնորոշում էքսպո-2025» միջոցառումը։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Կապանում մեկ հարկի տակ էին հավաքվել Մեղրի, Քաջարան, Կապան համայնքների բարձր դասարանների աշակերտները, մարզի նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն 19 ուսումնական հաստատություններ, մարզի հետ մշտապես համագործակցող ռազմական ուսումնական հաստատություններ, գործատուներ, այլընտրանքային կամ շարունակական կրթություն առաջարկող...
![ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ](http://syunik.mtad.am/files/n_pics/40607_s.jpg)
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ 29.01.2025
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Օլգա Վայգելին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է GIZ-ի կողմից իրականացվող նոր ծրագիրը, որն ընդգրկում է ՀՀ չորս մարզ, այդ թվում՝ Սյունիքը։ Ծրագիրն ուղղված է էներգաարդյունավետ և կայուն էներգետիկ լուծումների հասանելիությանը ու այդ համատեքստում կունենա համայնքային տեղական զարգացման բաղադրիչ, կնախատեսի աջակցություն փոքր բիզնեսին։...
![ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ](http://syunik.mtad.am/files/n_pics/40608_s.jpg)
ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ 29.01.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Մինչ պաշտոնական զրույցը մարզպետն ու դեսպանը դիտարկել են Ճապոնիայի դեսպանության դրամաշնորհով վերջերս ձեռք բերված շտապօգնության մեքենան, որը սպասարկում է սահմանային մի քանի գյուղեր ու կահավորված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Ռոբերտ Ղուկասյանը ողջունել է բարձրաստիճան դիվանագետի երկրորդ այցը Սյունիք և շնորհակալություն հայտնել դեսպանության կողմից մարզում իրականացված...