Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է մարդահամարի գործընթացը
13.10.2011
Հոկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 8.00-ին Սյունիքի մարզում սկսվեց մարդահամարի գործընթացը: Մինչ այդ մարդահամարի նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի կողմից նախապատրաստական աշխատանքներ են տարվել այն կազմակերպված և արդյունավետ անցկացնելու համար:
ՀՀ Սյունիքի մարզպետ, մարդահամարի նախապատրաստման և անցկացման Սյունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Սուրիկ Խաչատրյանի կողմից համապատասխան հանձնարարականներ են տրվել համայնքի ղեկավարներին, գործադիր մարմինների տարածքային ծառայություններին, շահագրգիռ բոլոր կազմակերպություններին:
Մարզում ձևավորվել է մարդահամարային 10 տեղամաս, որից 4-ը՝ Կապանի, 3-ը՝ Գորիսի, 2-ը` Սիսիանի, 1-ը` Մեղրիի տարածաշրջաններում: Տեղամասերը հիմանականում տեղավորված են մարզային գործակալության տարածքային ստորաբաժանումներում, որտեղ ստեղծված են աշխատանքային բոլոր պայմանները:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության պետ Վլադիմիր Գրիգորյանի տեղեկատվության` մարդահամարն իրականացնելու համար մարզը բաժանվել է 105 հրահանգչական և 550 հաշվային տեղամասերի, որոնցում ներգրավված են համապատասխան թվով աշխատակիցներ: Ընտրության հարցում առաջնահերթությունը տրվել է նախորդ մարդահամարի և հետազոտության փորձ ունեցող, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող անձանց:
Մարդահամարի գործընթացում ներգրավված բոլոր աշխատակիցները նախապես անցել են համապատասխան դասընթացներ, ստացել անհրաժեշտ ցուցումներ: