Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է մարդահամարի գործընթացը

13.10.2011

Հոկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 8.00-ին Սյունիքի մարզում սկսվեց մարդահամարի գործընթացը: Մինչ այդ մարդահամարի նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի կողմից նախապատրաստական աշխատանքներ են տարվել այն կազմակերպված և արդյունավետ անցկացնելու համար:
ՀՀ Սյունիքի մարզպետ, մարդահամարի նախապատրաստման և անցկացման Սյունիքի մարզային հանձնաժողովի նախագահ  Սուրիկ Խաչատրյանի կողմից համապատասխան հանձնարարականներ են տրվել համայնքի ղեկավարներին,  գործադիր մարմինների տարածքային ծառայություններին, շահագրգիռ բոլոր կազմակերպություններին:
Մարզում ձևավորվել է մարդահամարային 10 տեղամաս, որից 4-ը՝ Կապանի, 3-ը՝ Գորիսի, 2-ը` Սիսիանի, 1-ը` Մեղրիի տարածաշրջաններում: Տեղամասերը հիմանականում տեղավորված են մարզային գործակալության տարածքային ստորաբաժանումներում, որտեղ ստեղծված են աշխատանքային բոլոր պայմանները:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության պետ Վլադիմիր Գրիգորյանի տեղեկատվության` մարդահամարն իրականացնելու համար մարզը բաժանվել է 105 հրահանգչական և 550 հաշվային տեղամասերի, որոնցում ներգրավված են համապատասխան թվով աշխատակիցներ: Ընտրության հարցում առաջնահերթությունը տրվել է նախորդ մարդահամարի և հետազոտության փորձ ունեցող, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող անձանց:
Մարդահամարի գործընթացում ներգրավված բոլոր աշխատակիցները նախապես անցել են համապատասխան դասընթացներ, ստացել անհրաժեշտ ցուցումներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53