Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային դպրոցներում անցկացվել են տնօրենների ընտրություններ

13.10.2011

Սյունիքի մարզային ենթայակության 30 դպրոցներում մրցութային կարգով արդեն անցկացվել և ընտրվել են տնօրեններ, որոնք մինչ այժմ պաշտոնավարել են անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա` բացառությամբ Կապանի թիվ 6 հիմնական և Գեղանուշի միջնակարգ դպրոցների տնօրենների պաշտոնների, որոնց պաշտոնները եղել են թափուր:
Նոր տնօրեն ընտրվել է միայն Կապանի տարածաշրջանի Գեղանուշի միջնակարգ դպրոցում:
Հոկտեմբերի 18-ին տնօրենի ընտրություն կանցկացվի Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում` դպրոցի տնօրենի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը ավարտվելու կապակցությամբ:
Հոկտեմբերի 30-ից կմեկնարկի գործընթացի երկրորդ փուլը, և կկայանա ևս 32 դպրոցի տնօրենի ընտրություն: Իսկ մինչև տարեվերջ` երրորդ փուլով, ընտրություններ կանցկացվեն մարզի ևս մարզի 28 դպրոցում: Այդպիսով` ՀՀ կառավարության որոշման համաձայն, 2011թ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզային ենթակայության 114 դպրոցներից 91-ում կազմակերպվել և կանցկացվեն տնօրենների պաշտոնների համար մրցույթներ:
Դպրոցական խորհուրդների կողմից ընտրվելուց հետո, գործող օրենսդրության պահանջներին համապատասխան` նորընտիր տնօրենների հետ կկնքվեն հինգ տարի ժամկետով պայմանագրեր:
Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ` մարզի թե' քաղաքային, և թե' գյուղական համայնքների դպրոցական խորհուրդները բավականին լուրջ են մոտենում հարցին, ընտրություններն էլ անց են կացվում պատշաճ մակարդակով: Գործընթացին մեթոդական աջակցություն է ցուցաբերվում նաև մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:38:02