Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր համայնքային կենտրոն` Տանձատափ համայնքում
25.10.2011
Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Գորիսի տարածաշրջանի Տանձատափ համայնքի հիմնանորգված համայանքային կենտրոնի հանդիսավոր բացումը, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և համայնքի ղեկավարներ, հյուրեր։
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը հիմնանորոգել է Գորիսի տարածաշրջանի Տանձատափ գյուղի համայնքային կենտրոնը: Աշխատանքների համար տրամադրվել է 53 մլն դրամ։ Գումարի 10 տոկոսի չափով ներդրել է համայնքը` Սյունիքի մարզպետի և հովանավորների աջակցությամբ։
«Համարյա ամբողջովին քանդվել է շենքը և փոխարենը կառուցվել նորը։ Այստեղ գործելու է ոչ միայն գյուղապետարանը, այլև բուժկետը, գրադարանը, մշակույթի կենտրոնը, իսկ առաջին հարկում` կենցաղի տունը: Հիմանադրամը առաջիկայում կհոգա նաև գույքի խնդիրը», - ասաց գյուղական համայնքի ղեկավար Ռոբերտ Մուշեղյանը։
105 բնակիչ ունեցող Տանձատափում արտագաղթ չկա։ Նույնիսկ վերջին տարիներին Երևանից ու Կապանից նոր ընտանիքներ են վերադարձել մշտական բնակության։ Այստեղ բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
Ըստ գյուղապետի, Տանձատափում հաջորդ խնդրի լուծումը պետք է լինի գյուղի 18-րդ դարի եկեղեցու հիմնանորոգումը։
Բացմանը մասնակցում էր նաև Տաթևի վանական համալիրի վանահայր Տեր Միքայել Աբեղա Գևորգյանը, որն էլ օրհնեց նորակառույց շենքը: