Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն` Գորիսի տարածաշրջանում

03.11.2011

Քաղաքացիների ընդունելության կարգի համաձայն, քաղաքացիների հերթական ընդունելությունը ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ նոյեմբերի 3-ին` Գորիսի տարածաշրջանում:
Ընդունելության համար նախապես դիմել էր 23 քաղաքացի, ընդունելությանը մասնակցեց 18 քաղաքացի։
Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 6, աշխատանքի տեղավորման՝ 6, ժամանակավոր կացարանով ապահովելու խնդրանքով՝ 2, նպաստը վերականգնելու խնդրանքով՝ 2, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով՝1, բնակարան հատկացնելու խնդրանքով՝ 1 քաղաքացի:
Դրամական օգնության համար դիմած 6 քաղաքացիներից 5-ին տրվել է դրական պատասխան, 1 դիմում մերժվել է:
Աշխատանքի տեղավորման հարցով դիմած 6 քաղաքացիներից բավարարվել է 1 քաղաքացու խնդրանք, 3 քաղաքացու դիմում վերցվել է հաշվառման, 2 քաղաքացու դիմում մերժվել է:
Նպաստը վերականգնելու խնդրանքով դիմած 2 քաղաքացիների դիմումներ ընթացքի մեջ են:
Պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով դիմած 1 քաղաքացու դիմումի ընթացք է տրվել:
Բնակարանով ապահովելու խնդրանքով դիմած քաղաքացու դիմումի կապակցությամբ տրվել է հանձանարարություն` կատարելու լրացուցիչ ուսումնասիրություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10