Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն` մարզպետարանում
08.11.2011
2011թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն։
Ընդունելության համար նախապես դիմել էր 38 քաղաքացի, ընդունելությանը մասնակցեց 32 քաղաքացի։
Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 25, աշխատանքի տեղավորման` 5, բնակարանով ապահովելու խնդրանքով՝ 1, որդու բուժման ժամկետը հիվանդանոցում երկարացնելու խնդրանքով՝1 քաղաքացի:
Դրամական օգնության համար դիմած քաղաքացիներից 22-ին տրվել է դրական պատասխան, 4-ի դիմումը ուսումնասիրության փուլում է, 1-ը` մերժվել է։
Աշխատանքի տեղավորման խնդրանքով ընդունելությանը մասնակցած 5 քաղաքացներից բավարարվել է մեկի խնդրանքը, 4-ի դիմումները վերցվել են հաշվառման կամ միջնորդություն ներկայացվել համապատասխան կազմակերպությունների: Բնակարանով ապահովելու խնդրանքով 1 քաղաքացու դիմումի կապակցությամբ տրվել է հանձանարարություն` կատարելու լրացուցիչ ուսումնասիրություններ։