Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՎԵՏԻՍ 01.10.2026
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում անցած սեպտեմբեր ամսին ծնվել է 71 երեխա՝ 35 տղա, 36 աղջիկ. -Կապանի ԲԿ-ում՝ 33, -Գորիսի ԲԿ-ում՝ 25, -Սիսիանի ԲԿ-ում՝ 11, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 2 երեխա։
Սյունիքի մարզպետի աշխատակազմում այսօր կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում ամփոփվել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներն ու քննարկվել առաջնահերթությունները։ Հանդիպումը համանախագահել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Քննարկմանը մասնակցել են մարզի համայնքների ղեկավարներ, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ (Ֆրանսիա, Գերմանիա,...

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը քառօրյա այցով Սյունիքի մարզում է 22.09.2026
Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ երեկ հետևել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքին։ Մասնավորապես՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» գործընկերներն այցելել են Եվրոպական միության, Ֆրանսիայի և Նիդեռլանդների աջակցությամբ իրականացվող ծրագրերի կետեր՝ Սպանդարյանի ջրանցք, Տաթևի Մեծ Անապատ պատմական հուշարձան, Արծվանիկի «Արծվաբույն»...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.09.2026
Սիրելի՛ հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։ Սեպտեմբերի 21-ը՝ Անկախության տոնը, հայրենիքի հանդեպ մեր վերաբերմունքն արտահայտելու, մեր անցած ճանապարհը գնահատելու և ունեցածի նկատմամբ պատասխանատվությունը ևս մեկ անգամ գիտակցելու առիթ է։ Երեսունհինգ տարի առաջ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը․ այդ իրադարձությունը հայ ժողովրդի պատմական երկար ճանապարհի, ազգային ձգտումների, ազատ և սեփական ճակատագիրն...

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ 20.09.2026
Կապանում հանդիսավորությամբ ու տոնական բարձր տրամադրութամբ երեկ անցկացվեց ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգային ծրագիրը։ Միջոցառումն իրականացվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ։ Տոնական երեկոն լի էր վառ զգացողություններով ու յուրօրինակ կատարումներով։ Բեմում էին սիրված երաժշտական խմբերը՝ «Դոֆամինը», «Նեմրան», «Ռեինկարնացիան» և Կապանի «Ռեդ լայնը»։ Հանդիսատեսին ներկայացվեցին ինչպես հայտնի ու սիրված հայկական...

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ԿԱՊԱՆՈՒՄ 18.09.2026
Սյունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ սեպտեմբերի 16-ին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Նեկտար Սիմոնի «Իմ Ադեն» գրքի շնորհանդեսը։ Այն հեղինակի 3-րդ ժողովածուն է: Կարևորելով այն հանգամանքը, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2026 թվականը հայտարարվել է ընթերցանության տարի, Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը նախաձեռնեց այս միջոցառումը։ Վարչության պետ Մերի Գանդալյանի խոսքերով յուրաքանչյուր առիթ պետք է...


