Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում կիրականացվի ևս 19 ծրագիր

30.11.2011

Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է 720 մլն դրամ, որով կիրականացվի 19 ծրագիր: Նախատեսված ծրագրերից 17-ի համար սահմանված կարգով արդեն կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթերը, բոլոր կապալառուների հետ կնքվել են պայմանգրեր և բոլոր ծրագրերում արդեն իսկ սկսվել են շինարարական-նորոգման աշխատանքները: Սահմանված կարգով իրականացվում է նաև շինաշխատանքների վերահսկողություն: Հատկացված գումարով նախատեսված է հիմնանորոգել Կապան քաղաքի Գրիգոր Արզումանյան փողոցը, ավարտին հասցնել երկրագիտական թանգարանի նորոգումը, հիմնանորոգել թիվ 4 մանկապարտեզը:
Գորիսում կավարտվի Խորենացի փողոցի ասֆալտապատումը և Արամ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգումը: Կնորոգվեն նաև քաղաքի թիվ 2 և 5 դպրոցները, մանկավարժական քոլեջի սանհանգույցները: Սիսիան քաղաքում նախատեսված է իրականացնել Ֆիզկուլտուրնիկ փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքի վթարային 4-րդ մուտքի ուժեղացման ու ամրացման աշխատանքներ, հիմնանորոգել քաղաքի թիվ 3 մանկապարտեզը, Կամոյի փողոցը և բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքը: Կվերակառուցվի և կընդլայնվի Մեղրի քաղաք մտնող կամուրջը, կասֆալտապատվի քաղաքի թիվ 1 բնակելի թաղամաս տանող փողոցը: Ագարակում կշարունակվի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման ծրագիրը: Եվս երկու ծրագիր կիրականցվի մարզի Աճանան և Սառնակունք գյուղերում' կնորոգվեն Աճանանի դպրոցի սանհանգույցները և Սառնակունքի հանդիսությունների տունը: Մյուս երկու ծրագրերով նախատեսվում է 4 մլն դրամով գնում կատարել Իշխանասար համայնքի վարչական շենքի համար և 65 մլն դրամ համաներդրում կատարել Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից Գորիս քաղաքում «Սոցիալական տուն աջակից պայմաններով» ծրագրի համար:
Ընթացիկ տարում մարզում, դարձյալ պետական աջակցությամբ, իրականցվել է 12 ծրագիր' 697 մլն 747 հազ. դրամ գումարով: Տնտեսված 22 մլն 253 հազ. դրամ գումարի հաշվին ուսումնասիրվել և ուժեղացվել է Մեղրի քաղաքի Փարամազ փողոցի թիվ 15 շենքի վթարային սյունը, որը վտանգավոր իրավիճակ էր ստեղծել բնակելի շենքի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-10 17:47:32