Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անվճար բուժօգնություն մարզի բնակիչներին
14.12.2011
Մարզի բնակչության առողջական վիճակի ուսումնասիրման, բժշկական խորհրդատվության տրամադրման, հիվանդությունների կանխարգելման և բուժման նպատակով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ մարզի առաջատար բժիշկ մասնագետներից բաղկացած աշխատանքային խմբերը շարունակում են մարզի բժշկական հաստատություններում անցկացնել նախորդ ամսվա երկրորդ կեսից մեկնարկած “Բաց դռների օր” միջոցառումը:
Արտագնա բժշկական խմբերն արդեն եղել են Սիսիանի, Անգեղակոթի, Բռնակոթի, Գորայքի, Դարբասի, Գորիսի, Շինուհայրի, Տեղի և Խնձորեսկի առողջապահական հիմնարկներում և անհրաժեշտ ու որակյալ բժշկական ծառայություններ մատուցել ավելի քան 1400 քաղաքացու: Նրանցից 42-ն անվճար վիրահատվել է Գորիսի ու Սիսիանի բժշկական կենտրոններում:
Մարզի բժիշկ-մասնագետների խմբի հաջորդ “Բաց դռների օր” միջոցառումը նախատեսված է դեկտեմբերի 22-ին` Կապանի բժշկական կենտրոնում: