Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի 5 համայնքում անցկացվեցին ՏԻՄ հերթական ընտրություններ

19.12.2011

Սյունիքի մարզի 5 գյուղական համայնքներում (Չափնի, Աշոտավան, Ալվանք և Նժդեհ,Վաղատուր) 2011թ դեկտեմբերի 18-ին տեղի են ունեցել տեղեկան ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ. Չափնիում, Աշոտավանում և Վաղատուրում' համայնքի ղեկավարի, իսկ Ալվանքում և Նժդեհում' համայնքնի ավագանու անդամների:
Ընտրությունների նախնական արդյունքներով Աշոտավան համայնքի ղեկավար է վերընտրվել համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Արմեն Բեգլարյանը, Վաղատուր համայնքում`համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը: Չափնիում համայնքի նոր ղեկավար է ընտրվել անկուսակցական Նորայր Թումանյանը:
Ալվանք և Նժդեհ համայնքներում, որտեղ առաջադրված 6-ական թեկնածուներից ընտրվել են համայնքի ավագանու 5-ական անդամներ: Նորընտիր ՏԻՄ-երն իրենց լիազորությունները կստանձնեն եկող տարվա հունվարի 24-ից:
Սյունիքի մարզում առաջիկա ՏԻՄ հերթական ընտրությունները նշանակված են 2012 թվականի փետրվարի 12-ին' մարզի չորս գյուղական համայնքներում' Արծվանիկում, Խնձորեսկում ու Վարդավանքում' համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու, իսկ Կուրիսում' համայնքի ավագանու:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:38:02