Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների հերթական ընդունելություն մարզպետարանում
21.12.2011
2011թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց 23 քաղաքացի:
Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 18, պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ցուցաբերելու խնդրանքով՝ 2, երեխաների նպաստի վերականգնման խնդրանքով՝ 1, աշխատանքի տեղավորման՝ 2 քաղաքացի:
Դրամական օգնության համար դիմած 18 քաղաքացիների տրվեց դրական պատասխան: Բավարարվեց նաև պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնության միջնորդություն ցուցաբերելու համար դիմած 2 քաղաքացիների խնդրանքը:
Ընթացքի մեջ են երեխաների նպաստի վերականգնման և աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմած քաղաքացիների դիմումները: