Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կապանցի ընտանիքներն արդեն ստացել են իրենց ավանդները
20.01.2012
Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ Կապանի տարածաշրջանում ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված 1385 ընտանիքից նպաստ է ստանում 1026-ը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նպաստառու ընտանիքների թիվը տարածաշրջանում նվազել է 200-ով: Ըստ Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Յուրա Մնացականյանի տեղեկատվության` Կապանում սոցիալական ծառայության կողմից նպաստ ստացող ընտանիքների թիվը զգալիորեն նվազել է հատկապես սեպտեմբեր ամսին: Ըստ նրա` սա պայմանավորված է զոհված ազատամարտիկների ընտանիքների նպաստները զինկոմիսարիատների կողմից տրամադրվելու մասին որոշումով: 2011-ին աջակցության խորհրդի կողմից ամսական միջին հաշվով միանվագ օգնություն է ստացել սոցիալապես անապահով, սակայն ոչ նպաստառու կապանցի 101 ընտանիք: Տարածաշրջանի 387 ընտանիք անցած տարվա ընթացքում ստացել է Խորհրդային Միության բանկերում մնացած իրենց ավանդները, որի ընդհանուր չափը կազմել է մոտ 46 մլն դրամ: Ավանդները ստանալու նպատակով Կապանի սոցիալական ծառայության գործակալությունում ներկայումս հաշվառվել է 1385 ընտանիք: 2006թ-ից առ այսօր տարածաշրջանի 1278 ընտանիք, որից 62-ը պատերազմի վետերան, ստացել են իրենց ավանդները: 2011թ-ի ընթացքում 17 ընտանիք կամավոր վերադարձրել է անօրինական ճանապարհով ստացված նպաստները` ընդհանուրը 523 հազ. դրամի չափով: