Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

07.02.2012

ՀՀ Սյունիքի մարզպետին վերագրվող հեռախոսային հարցազրույցի ստահոդության վերաբերյալ ս.թ. փետրվարի 6-ին արդեն իսկ ներկայացրել ենք մեր պարզաբանումը՝ «Մի չկայացած հարցազրույցի մասին» վերտառությամբ, որն ուղարկվել է «1in.am» էլեկտրոնային կայքի խմբագրությանը։ Սակայն, հակառակ մամուլի մասին հայաստանյան օրենսդրության պահանջների, այդ լրատվամիջոցը ոչ միայն հրաժարվել է հրապարակել մեր հերքումը, այլև, «հարցազրույցի» հավաստիությունը հիմնավորելու համար, իր կայքում տեղադրել է իբր Սուրեն Խաչատրյանի հետ կայացած հարցազրույցի ձայնագրությունը, ինչը, առանց ստուգելու, հրճվանքով տարածել են որոշ լրատվամիջոցներ ևս։
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ շրջանառվող այդ ձայնագրությունը, այնուամենայնիվ, որևէ առնչություն չունի Սուրեն Խաչատրյանի հետ։ Ասվածի մեջ համոզվելու համար բավական է համադրել մարզպետի յուրաքանչյուր խոսք (ձայնագրված կամ տեսագրված) սփռված ձայնագրության հետ։ Համադրման արդյունքում, նույնիսկ առանց մասնագետ-փորձագետի եզրակացության, կարելի է վստահաբար համոզվել, որ ձայնագրության մեջ միանգամայն այլ մարդու խոսք է հնչում։
Խմբագրությունը, իբրև ապացույց, նշում է լրատվամիջոցի լոսանջելեսյան հեռախոսահամարը՝ 8186602206։ Տարրական բարոյականությունը, մինչդեռ, պահանջում էր տպագրել նաև այն հեռախոսահամարը, որից լրագրողը զանգահարել ու հետադարձ հեռախոսազանգ է ստացել։
Մեր ուսումնասիրությունից պարզվել է, որ «1in.am» էլեկտրոնային կայքի լրագրողը Լոս Անջելեսից զանգահարել է 093-00-00-77 հեռախոսահամարով, որտեղից և ստացել է հետադարձ զանգը։
Ի գիտություն լրատվամիջոցի խմբագրության (թեև խմբագրությունն այդ մասին գիտի ի սկզբանե)՝ այդ հեռախոսահամարը չի պատկանում (և չի պատկանել երբևէ) Սուրեն Խաչատրյանին, ինչը կարող է պարզել (ցանկության դեպքում) յուրաքանչյուր ոք։ Ի դեպ, հեռախոսահամարի բաժանորդը, նույն ինքը՝ լրագրողուհու կողմից գիշերային սադրիչ զրույցի մեջ ներքաշված անձնավորությունը, պատրաստ է այդ մասին առավել հանգամանալից ներկայացնել ամեն մի լրատվամիջոցի։
Հույս ունենք, որ «1in.am» լրատվամիջոցը մեր նախորդ և սույն հայտարարությունները կհրապարակի ամբողջությամբ և ներողություն կխնդրի զրպարտության ու ինչ-որ մեկի անբարո պատվերը կատարելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 12:32:22