Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեցին ՏԻՄ հերթական ընտրություններ
13.02.2012
Սյունիքի մարզի 4 համայնքում փետրվարի 12-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ. Խնձորեսկում, Արծվանիկում ու Վարդավանքում` համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու, իսկ Կուրիսում` միայն համայնքի ավագանու:
Նախնական տվյալներով` բոլոր համայնքներում վերընտրվել են ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող համայնքի ղեկավարները` Խնձորեսկում` Սերյոժա Հայրապետյանը, Արծվանիկում` Անուշավան Հարությունյանը, Վարդավանքում` Գարեգին Կոստանդյանը:
Նշված բոլոր 4 համայնքներում անցկացվել են նաև ավագանու ընտրություններ, որի համար առաջադրված բոլոր 26 թեկնածուներն անկուսակցականներ են եղել: