Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում
30.07.2012
Հուլիսի 30-ին Կապանի տարածաշրջանում ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Ա. Դոլունցը կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել է 51 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քառասունհինգ, աշխատանքի տեղավորման՝ 3, ռմբակոծությունից տուժած բնակարանների փոխհատուցման՝ 2 , ճանապարհի կարգավորման հարցով՝ 1 քաղաքացի:
Դրամական օգնության քառասունհինգ դիմումներից 37-ին տրվել է դրական պատասխան, ութը մերժվել է:
Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է աշխատնքի տեղավորման, ռմբակոծությունից տուժած բնակարանների փոխհատուցման և ճանապարհի կարգավորման հարցերով դիմած քաղաքացիների դիմումները քննարկել և ներկայացնել առաջարկություն: