Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՎԱՐԱՆՑՈՒՄ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ԱՐԴԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԻ 03.10.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին այցելել են Սվարանց՝ դիտարկելու Տաթև համայնքի այս գյուղում «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի» կողմից Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար 20 առանձնատներով նոր թաղամասի կառուցման ընթացքն ու արդյունքները։ Տասը տան շինարարությունն արդեն մոտենում է ավարտին, ու նոյեմբերին դրանք կհանձնվեն բնակիչներին։ Ծրագիրն իրականացվում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ, և...

ԱՅՑ «ԱՐԾՎԱԲՈՒՅՆ» ԿԵՆՏՐՈՆ 02.10.2025
Հոկտեմբերի 1-ին նշվող Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվա կապակցությամբ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է Կապանի «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոն։ Նա զրուցել է տնօրենի ու շահառուների հետ, հետաքրքրվել կենտրոնի առօրյայով ու հոգսերով, բնակիչների առողջությամբ։ Այցի ընթացքում արձանագրելով նաև կենտրոնի կարիքները՝ Նարե Ղազարյանը խոստացել է մարզպետի աշխատակազմի կողմից աջակցել կենտրոնը ձմեռվա շրջանում ջեռուցելու հարցում։

ԱՎԵՏԻՍ 01.10.2025
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա սեպտեմբեր ամսին ծնվել է 91 երեխա՝ 50 տղա, 41 աղջիկ. Կապանի ԲԿ-ում՝ 32, Գորիսի ԲԿ-ում՝ 37, Սիսիանի ԲԿ-ում՝ 12, Մեղրու ՏԲԿ-ում՝ 10 երեխա։

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍԻՍԻԱՆՈՒՄ ՏԱՆԻՔՆԵՐ ԵՆ ՆՈՐՈԳՎՈՒՄ 01.10.2025
ՀՀ պետբյուջեից հատկացված 93 մլն 263 հազար դրամով վերանորոգվում են Սիսիան համայնքի Շաղատ բնակավայրի բազմանկարան մեկ շենքի, Սիսիան քաղաքի Որոտան 4, Որոտան 6, Որոտան 8, Հ․ Ազոյան 6 հասցեների բազմաբնակարան շենքերի տանիքները։ Սիսիան համայնքում բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի շրջանակում։ Այսօր այդ առնչությամբ աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել Սյունիքի մարզպետի...

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻՆ 01.10.2025
Հոկտեմբերի 1-ին նշվում է Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ 100 հազարական դրամ է հատկացվել մարզի չորս ամենատարեց (100 և ավելի տարեկան) բնակիչներին։ Նրանք են՝ 101 տարեկան Մարուսյա Գրիգորյանը՝ Գորիս համայնքից, 101 տարեկան Վարթիգյուլ Զիլֆուղարյանը՝ Սիսիան համայնքից, 100 տարեկան Լուսիկ Գրիգորյանը՝ Կապան համայնքից, 100 տարեկան Սեդա Խաչատրյանը՝ Մեղրի համայնքից։ Տատիկներին այցելել, Ռոբերտ Ղուկասյանի կողմից...

ՍՅՈՒՆԻՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՃԱՆԱՉԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ 27.09.2025
Սյունիքի մարզը մասնակցել է սեպտեմբերի 26-ին Երևանում կայացած «Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի ընթացքում յուրաքանչյուր մարզ ներկայացել էր իր տաղավարով՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալ մարզի զբոսաշրջային հնարավորություններին, նաև ներկայացվել էին փորձառություններ՝ կավագործություն, տիկնիկագործություն, գորգագործություն և այլն․ օրը եզրափակվեց համերգային ծրագրով։ Բացի մարզային տաղավարներից, կային նաև...