Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը

28.09.2012

Սեպտեմբերի 28-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ներկայացուցիչը:
Մարզխորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին Սյունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման խնդիրներին և արդյունքներին, հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի արդյունքների և աշնանացանի նախապատրաստական աշխատանքներին, մարզի տարածքում իրականացվող քաղաքաշինական հրատապ ծրագրերի ընթացքի և առկա խնդիրներին, ինչպես նաև 2012թ. սեպտեմբերի 9-ին մարզի համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանը, ներկայացնելով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները` տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 858917 հազար դրամի դիմաց կազմել են 726291 հազար դրամ, կամ նախատեսվածի 84.6 տոկոսը: Հավաքագրման մակարդակը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13 տոկոսով: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրման աճը կազմել է 13 տոկոս: Համայնքների գույքահարկի գծով հավաքագրման ցուցանիշը կազմել է 88.5 տոկոս:
Ա. Մարդյանը անդրադառնալով մարզի մի շարք համայնքներում եկամուտների կատարման գործընթացի կազմակերպման գործընթացին, նշեց, որ այն գտնվում է ցածր մակարդակի վրա և հորդորեց համայնքների ղեկավարներին սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու և 9 ամսվա համար նախատեսված հարկերի հավաքագրումը ապահովելու: Այնուհետև Ա. Մարդյանը ըստ համայնքների ներկայացրեց նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները:
Նիստում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի արդյունքների և աշնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին խոսելիս` մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը նշեց, որ մարզում գրեթե ավարտվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը, միջին բերքատվությունը կազմում է 24-25ց: Ընթացքի մեջ են աշնանացանի աշխատանքները և արդեն կատարվել է 2500հա ցանքս:
Մարզխորհրդի նիստի օրակարգում էր նաև մարզի տարածքում իրականացվող քաղաքաշինական հրատապ ծրագրերի ընթացքը և առկա խնդիրները:
Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվեցին նաև մի շարք այլ խնդիրներ:
Նիստի ավարտին ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը շնորհավորեց սեպտեմբերի 9-ին մարզի 94 համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում վերընտրված և նորընտիր համայնքապետերին` նրանց մաղթելով բեղմնավոր աշխատանքային գործունեություն և նորանոր հաջողություններ: Այնուհետև "Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի, համայնքի ղեկավարի պաշտոնում երկարատև և անբասիր աշխատանքի համար" ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալագրերով պարգևատրեց մարզի 9 համայնքի ղեկավարի. Ներքին Խոտանանի համայնքի ղեկավար Կլիմենտ Զաքարյանին, Գեղանուշի` Կամո Ավանեսյանին, Շիկահողի` Գեղամ Ղազարյանին, Սրաշենի` Գրենյա Աղաբեկյանին, Աղիտուի` Հրաչիկ Հայրապետյանին, Դարբասի` Ռոբերտ Խաչատրյանին, Իշխանասարի` Մարատ Պետրոսյանին, Նորավանի` Լավրենտիկ Առաքելյանին և Որոտանի (Սիսիան)` Գավրուշ Դավթյանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:32:49