Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետը ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին

02.10.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին ընդունեց երկօրյա ճանաչողական այցով Սյունիքի մարզում գտնվող Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային:
Ողջունելով դեսպանին, մարզպետը խոսել է հայ–արգենտինական հարաբերությունների ներկա բարձր մակարդակի մասին` ներկայացրել մարզի զարգացման հեռանկարները:
Հանդիպման ժամանակ Սյունիքի մարզպետը որոշ դրվագներ ներկայացրեց Սյունիքի պատմությունից:
Խոսելով Արգենտինայի և Սյունիքի մարզի միջև հնարավոր համագործակցության մասին` մարզպետը նշեց, որ Սյունիքի մարզի և արգենտինական քաղաքների միջև հարաբերությունները ընդլայնման լայն հեռանկար ունեն և հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում ամուր կապեր կստեծվեն մարզի բնակչության ու արգենտինահայ համայնքի միջև:
«Քանի որ մարզը հանքարդյունաբերական 3 խոշոր ձեռնարկություններ ունի, որոնցից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» համաշխարհային ճանաչում ունի, կարելի է համագործակցել նաև այս ոլորտում», - ասաց մարզպետը:
Դեսպանի խոսքով` Արգենտինան ու Սյունիքը կարող են համագործակցել նաև գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև համատեղ իրականացնել փոխանակման կրթական ծրագրեր:
«Արդեն չորս ամիս է Հայաստանում եմ եւ շատ էի ուզում տեսնել Սյունիքը: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այցելել այս հրաշալի վայրերը: Ուրախ եմ, որ վաղը Մեղրի այցելելիս ևս հնարավորություն կունենամ տեսնելու շատ գեղեցիկ տեսարաններ», - հանդիպման ընթացքում ասաց դեսպանը:
Այցի առաջին օրը դեսպանը եղավ մարզի տեսարժան վայրերում` Զորաց Քարերում, Տաթևի ճոպանուղում:
Այցի երկրորդ օրը ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան կմեկնի Մեղրիի տարածաշրջան, որտեղ կհանդիպի Մեղրիի ու Ագարակի քաղաքապետերի հետ, կլինի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ու մաքսակետում:
Ի դեպ, Սյունիքը հանրապետության մարզերից առաջինն է, ուր իր պաշտոնավարման ընթացքում ճանաչողական այցով ժամանել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-30 12:09:03