Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առիթով
05.10.2012
Հարգելի ուսուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առիթով և մեծարանքի ու երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղում բոլորիդ:
Այս տոնը թանկ ու հիշարժան է բոլորիս համար: Ավանդույթի ուժով հայ ժողովուրդը միշտ հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել Ուսուցչի կոչմանը: Դուք բոլոր ժամանակներում, անկախ ամեն ինչից, անձնվիրաբար նվիրվել եք մատաղ սերնդի դաստիարակության գործին, նրանց մեջ սերմանել սեր դեպի կրթությունը, ընտանիքն ու հայրենիքը:
Հիրավի, ձեր աշխատանքն արժանի է բարձր գնահատականի ու խոնարհումի:
Դուք ամենօրյա քրտնաջան աշխատանքով ձեր ավանդն եք ներդնում հայրենիքի զարգացման, պետության կիրթ ու արժանի քաղաքացիների ձևավորման գործում` անմնացորդ նվիրումով տալով նրանց հայեցի կրթություն և բարոյական ու ազգային արժեքների ոգով դաստիարակություն:
Թանկագին ուսուցիչներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի տոնի առիթով և մաղթում ամուր առողջություն, մեծագույն հաջողություններ ձեր չափազանց կարևոր և պատասխանատու աշխատանքում, երջանկություն և այնպիսի ուշիմ աշակերտներ, ովքեր վաղը իրենց մեծ գործերով կդառնան ոչ միայն իրենց ծնողների և ուսուցիչների, այլև բոլորիս հպարտությունը: