Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքաշինության նախարարն այցելել է Սյունիքի մարզ

03.12.2012

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը Սյունիք մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ այցելեց նաև Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ և Կապանի թիվ 2 ավագ դպրոց:
Նախարար Ս. Թադևոսյանի գլխավորած աշխատանքային խումբը շրջայց կատարեց Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի արդեն հիմնանորոգման աշխատանքների փուլում գտնվող 3-րդ և 4-րդ հարկերում: Տեղում ծանոթացավ 1-ին և 2-րդ հարկերի իրավիճակին` որոշեց այդ հարկերում հիմնանորոգում իրականացնելու հարցով դիմել կառավարությանը: Հաշվի առնելով մասնագետների տեսակետը` դպրոցի հետագա շինաշխատանքները կսկսվեն շենքի ուժեղացման աշխատանքների ավարտից հետո:
Պարոն Թադևոսյանը ծանոթացավ նաև քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ Կապանում կառուցվող թիվ 2 ավագ դպրոցի շինարարության ընթացքին: Ընդգծելով քաղաքաշինության նախարարության համար դպրոցաշինության առաջնայնության հանգամանքը` նախարարը նշեց, որ ֆինանսական միջոցներ կտրամադրվեն դպրոցի տարածքում գտնվող մարզադահլիճի վերանորոգման համար: Նախարար Թադևոսյանը մարզպետ Ս. Խաչատրյանի հետ քննարկեց նաև այդ տարածքում գտնվող էլեկտրական ենթակայանի տեղափոխման խնդիրը: Մասնավորապես, պայմանավորվածություն ձեռք բերվեց ենթակայանի նոր շենքի կառուցման խնդիրները կարգավորել քաղաքաշինության նախարարության, իսկ ենթակայանի սարքավորումների խնդիրը` Սյունիքի մարզպետարանի միջոցներով:

Աղբյուրը` Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:33:13