Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի համայնքների բյուջեների սեփական և ամրագրված եկամուտների կատարումը 2012 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ

05.12.2012

Սյունիքի մարզի համայնքների 2012թ. բյուջեներով նախատեսվել են 3280792.1 հազ.դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ` 1180654.2 հազ.դրամ։
Սեփական եկամուտների 11 ամսվա համար նախատեսված 1069207.8 հազ.դրամի դիմաց փաստացի դեկտեմբերի 1–ի դրությամբ հավաքագրվել է 1009675.5 հազ.դրամ կամ նախատեսվածի 94.4%-ը։ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրման աճը կազմել է 22.0 %, կամ բացարձակ թվով՝ 181891.8 հազ.դրամ։
2012 թ. աճ է արձանագրվել համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության վճարների գծով եկամուտների կատարման գործում, 11 ամսվա ծրագրով նախատեսված 428290.5 հազ. դրամի դիմաց փաստացի մուտքերը դեկտեմբերի 1–ի դրությամբ կազմել են 372098.3 հազ. դրամ կամ նախատեսվածի 86.9 %։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքերը կազմել են 295345.7 հազ. դրամ , 2012 թ. աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 26.0 % կամ բացարձակ թվով՝ 76752.6 հազ. դրամ։ Դրան զուգահեռ, մարզի մի շարք համայնքներում վարձավճարի հավաքագրումն անբավարար մակարդակի վրա է։
Համայնքների բյուջեների` գույքահարկի գծով նախատեսված 197938.8 հազ.դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 186266.0 հազ.դրամ , կամ նախատեսվածի 94.1%։ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրման աճը կազմել է 11.2 %, կամ բացարձակ թվով՝ 18773.2 հազ.դրամ։
Մարզի մի շարք համայնքներում եկամուտների կատարման գործընթացի կազմակերպումը գտնվում է անբավարար վիճակում։
Համայնքների բյուջեներով հողի հարկի գծով 11 ամսվա համար նախատեսված 173635.5 հազ. դրամ դիմաց փաստացի մուտքերը կազմել են 170803.2 հազ. դրամ կամ նախատեսվածի 98.4%-ը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-12-06 17:22:40