Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գյուղատնտեսության նախարարի այցը Սյունիքի մարզ
07.12.2012
Դեկտմեբերի 7-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը Գորիսում հանդիպում ունեցավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների, համայնքի ղեկավարների, տարածաշրջանների ֆերմերների, գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների և վերամշակող կազմակերպությունների ղեկավարների հետ:
Ամփոփելով 2012 թվականին մարզի գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները` Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարին է ներկայացրել տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, որոնք գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները, վերջինիս ուշադրությունը հրավիրելով նաև այն հիմնախնդիրների ու անելիքների վրա, որոնց լուծման գործում մարզն ակնկալում է ՀՀ կառավարության և, մասնավորապես, ՀՀ գյուղատնտեսության նախարարի գործնական աջակցությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել մարզի գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ տարվա ձեռքբերումները՝ վերջիններիս հիմքում կարևորելով իշխանությունների կողմից 2012 թվականին իրականացված գյուղատնտեսական աջակցման ծրագրերը:
"2013 թվականին նույնպես նշված ծրագրերը շարունակական են լինելու",- խոստացել է նախարարը: Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման կարևորագույն մյուս բաղադրիչին՝ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ծրագրին, Սերգո Կարապետյանը մասնավորապես ասել է. "Կոոպերատիվները մեր գյուղատնտեսության զարգացման հեռանկարի հիմքն են: Միայն վերջիններիս շնորհիվ է հնարավոր այսօր լուծել գյուղատնտեսության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես տեխնիկական վերազինման խնդիրը":
Համայնքներում ստեղծվող կոոպերատիվների վերաբերյալ նախարարը նշել է, որ Սյունիքի մարզի 11 համայքներում արոտավայերրի բարելավման ծրագրի շրջանակներում արդեն ստեղծվել են նման կոոպերատիվներ: ԾԻԳ-ի խնայողությունների հաշվին նոր տարում ևս երեք համայքներ կընդգրկվեն նշված ծրագրում, իսկ ծրագրի իրականացման երկրորդ փուլում նրանց կմիանան ևս 10 նոր համայքներ:
Հանդիպմանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզի համայնքներին և գյուղացիական տնտեսություններին ցուցաբերած աջակցության, գյուղատնտեսության բնագավառում մատուցած նշանակալի ծառայությունների համար նախարար Սերգո Կարապետյանին պարգևատրել է "Ակսել Բակունց" ոսկե հուշամեդալով:
Սերգո Կարապետյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին է հանձնել Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ վեջինիս ստացած ՀՀ գյուղատնտեսության նախարարության "Գյուղատնտեսական նվաճումների համար" ոսկե մեդալը:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը արժանացավ Գորիսի պատվավոր քաղաքացու կոչման, որը հանձեց Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: