Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«ԱՌԱՆՑ ՄԵՔԵՆԱՅԻ ՕՐ» ԱՐՇԱՎ 06.10.2026
Հարգելի՛ քաղաքացիներ, հոկտեմբերի 9-ին միացե՛ք «Առանց մեքենայի օր» արշավին։ Այդ օրը նախապատվությունը տվե՛ք քայլքին, հեծանիվին կամ հանրային տրանսպորտին։ Միասին խթանենք ակտիվ տեղաշարժն ու առողջ ապրելակերպը»։ Օրվա ընթացքում ձեր կատարած քայլերին կարող եք հետևել ԱՌՈՂՋ հավելվածի միջոցով։ Ներբեռնե՛ք այն, գրանցե՛ք ձեր ֆիզիկական ակտիվությունը և կիսվե՛ք արդյունքներով սոցիալական ցանցերում՝ ձեր օրինակով նաև մյուսներին ոգեշնչելով ավելի շատ շարժվել և առողջ...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2026
Մեզանից շատերի կյանքում կա գոնե մեկ ուսուցիչ, որի խորհուրդը, ճիշտ պահին ասված խոսքն ու վերաբերմունքն աննկատ, բայց հաստատուն կերպով ուղեկցում են մեզ տարիներ շարունակ: Ուսուցչի աշխատանքի իրական արդյունքը միշտ չէ, որ անմիջապես տեսանելի է։ Այն ակներև է դառնում ժամանակի մեջ, երբ դպրոցական նստարանից կյանք մտած պատանին վերածվում է իր գործը բարեխղճորեն կատարող մասնագետի, սեփական երկրի հանդեպ հոգածություն ունեցող մարդու և պատասխանատու քաղաքացու։ Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում...

Ուսուցչի օրը Սյունիքի մարզպետի աշխատակազմում 05.10.2026
Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ, Սյունիքի մարզպետի շնորհակալագրերի են արժանացել մարզի կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ և համայնքային ծառայողներ։ Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցած ընդունելության ժամանակ ներկաներին ողջունել են մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորելով ներկաներին՝ փոխմարզպետն ընդգծել է ուսուցիչների և...

Տեղի ունեցավ «Կապան՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը 02.10.2026
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Կապան՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինե Թաթարյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչներ, հյուրեր և երիտասարդներ։ Ողջունելով ներկաներին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից՝ Հայկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի...

ԱՎԵՏԻՍ 01.10.2026
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում անցած սեպտեմբեր ամսին ծնվել է 71 երեխա՝ 35 տղա, 36 աղջիկ. -Կապանի ԲԿ-ում՝ 33, -Գորիսի ԲԿ-ում՝ 25, -Սիսիանի ԲԿ-ում՝ 11, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 2 երեխա։
Սյունիքի մարզպետի աշխատակազմում այսօր կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում ամփոփվել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներն ու քննարկվել առաջնահերթությունները։ Հանդիպումը համանախագահել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Քննարկմանը մասնակցել են մարզի համայնքների ղեկավարներ, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ (Ֆրանսիա, Գերմանիա,...


