Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վ.Հակոբյանը հանդիպեց <<Լավագույն մարզական ընտանիք-2013>> մրցույթի մարզային փուլի հաղթողներին
14.08.2013
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպեց ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներին: Մարզպետ Վ. Հակոբյանը ուրախությամբ փաստել է, որ մրցույթը տարեցտարի ավելի զանգվածային է դառնում, և այսօր արդեն «Լավագույն մարզական ընտանիք» մրցումներին մասնակցում են հազարավոր ընտանիքներ: Մարզպետն իր խոսքում կարևորելով ընտանիքի դերը ազգապահպանության, ինչպես նաև առողջ հասարակության կայացման գործում, գոհունակությամբ նշել է, որ մրցույթի մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է, և հենց այդ նպատակն էլ ունեցել է ի սկզբանե: Մարզպետ Վ. Հակոբյանը մրցույթի մասնակիցներին հաջողություն մաղթեց և պատրաստակամություն հայտնեց աջակցելու բոլոր այն հարցերում, որոնք կնպաստեն օգոստոսի 19-ին Ծաղկաձորում կայանալիք «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին մարզը արժանապատվորեն ներկայացնելուն:
Այս տարի մրցույթի եզրափակիչ փուլին կմասնակցեն նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած մարզի տարածաշրջանների 12 լավագույն մարզական ընտանիքները:Տասներորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի ևս անցկացվել է 4 տարիքային խմբերով՝ 6 մրցաձևերում: