Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024–2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի պահանջի համաձայն` մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության և տվյալների հավաքման հարցաշար։ Հարցաշարը հնարավորություն կընձեռի գնահատելու բնակչության վերաբերմունքը ֆիզիկական կուլտուրային և սպորտին, ինչպես նաև հավաքելու տվյալներ հանրության նախասիրությունների, ակտիվության մակարդակի և ոլորտի զարգացման...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ 05.07.2025
Շնորհավո՛ր Սահմանադրության օրը, սիրելի՛ հայրենակիցներ: Այսօր, առավել քան երբևէ, մենք կարևորում ենք օրենքի գերակայության, քաղաքացիական պատասխանատվության և միասնության դերը՝ որպես ազգային առաջընթացի հիմնասյուներ։ Հուլիսի 5-ը մեր պետական ամենակարևոր տոներից մեկն է, որովհետև 30 տարի առաջ Սահմանադրության ընդունումը ոչ միայն ամրագրեց ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այլև ամրապնդեց պետականության իրավական հիմքն ու ինքնիշխանության իրավունքը։...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ 04.07.2025
Հուլիսի 2-ին՝ Կապանում՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի շենքում, հուլիսի 3-ին Գորիսում կազմակերպվել էին իրազեկող հանդիպումներ, որոնց ընթացքում մասնագետները խնամատարությամբ հետաքրքրված անձանց ներկայացրեցին այդ ինստիտուտին վերաբերող մանրամասները։ Հանդիպումները, որոնց մասնակցում էին մարզպետի աշխատակազմի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ու «ՀՕՖ»-ի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի...

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՀԻՄՆՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 03.07.2025
Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը, խորհրդական Կարեն Բալյանը երեկ հանդիպել են աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանին ու նրա ղեկավարությամբ մարզ այցելած աշխատանքային խմբի անդամներին: Պարոն Կիրակոսյանը ներկայացրել է այցի օրերին մարզում իր հանդիպումները, տպավորություններն ու նոր հիմնված այս ծառայության առաջին ամիսների աշխատանքի, ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության...

ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ 03.07.2025
Հուլիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից անցկացվեց դասընթաց, որին մասնակցում էին մարզպետի աշխատակազմի ու մարզի համայնքնապետարանների քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները։ Ներկա էին մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը։ Դասընթացը կազմակերպվել էր քաղաքաշինական և տարածական պլանավորման ոլորտում կարողությունների զարգացման ու շարունակական մասնագիտական կրթության ապահովման, համայնքներին տեխնիկական...

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 02.07.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր «ՀՕՖ»-ի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել են ՀՀ-ում խնամատարության ինստիտուտի զարգացմանն ու տարածմանն առնչվող հարցեր։ Մասնագետներն այս օրերին իրազեկման հանդիպումներ են անցկացնում մարզում՝ խնամատար...